25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյան Նիկոլ, Արամ Մանուկյանի նման փսլնքոտները քո երեսին են թքում, դե վայելի՛ր, քո ստեղծած միջավայրը

Նիկոլ Փաշինյանի հետ քայլողները շարունակում են վարկաբեկել «նոր Հայաստանը», նրա իշխանություններին՝ ապացուցելով, որ հանրային-քաղաքական դաշտին նետված հայհոյանքի, ատելության, շանտաժի մարտահրավերը իշխանության եկածների հեղինակային իրավունքն է: Եւ այս «գեղի» կլուբը իր աժեքային համակարգով, վարքագծով, կառավարման անկարողունակությամբ եւ անգործությամբ հետեւողականորեն կազմաքանդում է պետականությունը:

Նախօրեին հանրահայտ հեղափոխական, Նիկոլ Փաշինյանի թիմի կարկառուն ակտիվիստ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը դարձյալ ի ցույց դրեց իշխանության իրական դեմքը, ինչը բուռն քննարկումների ալիք է բարձրացրել սոցցանցերում:

«Փաշինյան Նիկոլ, դու հասկանու՞մ ես՝ որքան ես «խուրդել» պետական կառավարման համակարգը, որ ամեն մի փսլնքոտ դառնում է պաշտոնյա ու պետության հիմնական ինստիտուտների վրա «կուռաժիտ» է լինում, անձամբ քեզ կիսագողական մեսիջներ է ուղարկում: Գիտե՞ս ինչից է… Ամբողջ «գեղիդ» կլուբին «պռախոդ» ես տվել, կողքդ ով քայլել, է պաշտոն ես տվել, մինչդեռ բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ գործ չունեն:

ԱԺ-իդ կազմի մեծ մասը ծաղրածուների հավաքածու է, իսկ դու առանց ամաչել ասում ես, թե մեր ժողովորդի միջից 750,000-ը ծույլ է ու թամբալ:

Արամ Մանուկյանի նման փսլնքոտները քո երեսին են թքում, դե վայելի՛ր, քո ստեղծած միջավայրն ու լավ հիշի՛ր, մարդիկ անցողիկ են, իսկ ինստիտուտները ձևավորվում են տարիների ընացքում:

Պետական ինստիտուտ կազմաքանդողները հատ-հատ պատասխան են տալու»,-գրում է օգտատերերից մեկը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ