28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Վահրամ Բաղդասարյանի որ արժանիքների համար /վիդեո/

՛՛Դա բավական քննարկված խնդիր է, Վահրամ Բաղդասարյանը երկար տարիներ խորհրդարանական է եղել, քաղաքականապես որևէ խնդիր չունի, փորձառու է, առավել ևս նրա հատկանիշները՝ տնտեսագետ է, խմբակցության ներսում այդ բլոկը ևս իր դրսևորումը կունենա և մենք կանգ ենք առել իր թեկնածության վրա՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե խմբակցության ղեկավարի պաշտոնում Վահրամ Բաղդասարյանին արժանի հետևորդ համարում է:

Սահակյանը համոզված է, որ խմբակցության նորընտիր ղեկավարը կշարունակի այն ավանդություները, որ տարիներ շարունակ ունեցել է խմբակցությւոնը, ու առավել կուժեղացնի և ավելի հմուտ պրոցեսներ կապահովի խմբակցության համար:

՛՛Ինքը մարդամոտ է, կարողանում է որոշակիորեն շրջապատում համակրանք ստեղծել՛՛,-նկատեց նա:

Հարցին, թե արդյոք Բաղդասարյանը կկարողանա հաղթահարել առաջիկա փորձությունը՝ Կառավարության ծրագրի ընդունումը, նա պատասխանեց. ՛՛Հենց ընտրությունը կատարվելէ  այն իմաստով, որ նա պատարստ է ցանկացած փորձությունների: Բացի դրանից խմբակցությունը շատ կազմակերպված է, ուժեղ է, ես որպես խմբակցության անդամ, ինչպես մյուսները աջակից ենք լինելու Վահրամ Բաղդասարյանին՛՛:

Հարցին, թե արդյոք Բաղդասարյանի խոսքն ընդունելի կլինի խմբակցության բոլոր պատգամավորների համար, ինչպես Գալուստ Սահակյանի դեպքում էր, ԱԺ նախագահը պատասխանեց. ՛՛Կարծում եմ՝ ընդունելի կլինի, բացի դրանից ինձ մի հեռացրեք իմ խմբակցությունից, ես միշտ այստեղ եմ՛՛: Սահակյանը հայտարարեց՝ նույնիսկ եթե ԱԺ-ում էլ չլինի, շարունակելու է պաշօանելկ ՀՀԿ-ը ամրապնդելու իր ջանքերը: ՛՛Ես ոչ միայն պարտավոր եմ, այլև մեծ սիրով եմ դա կատարում՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ