19 Օգոստոսի, Երկուշաբթի, 2019

Առնվազն 50 ընտանիք այսօր տուն կունենար, եթե վարչապետը նախապատվությունը չտար խորովածին

6393fa81cd57e0bf117daf9639db5985

 1988-ի երկրաշարժից հետո Գյումրիում դեռ կա ավելի քան 2000 իրենց ժամանակն ապրած և ֆիզիկապես մաշված տնակ, որտեղ ապրում են 5000-ից ավելի քաղաքացի: Սպիտակում նմանատիպ տնակների թիվը հասնում է 1200-ի, իսկ Վանաձորում՝ 350-ի: Սրանք 2018-19 թթվականների վիճակագրական տվյալներն են: Ժամանակավոր կացարաններում ապրող մարդկանցից առնվազն 50 ընտանիք այսօր տուն կունենար, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապատվությունը չտար խորովածային ճոխ խնջույքին։

Մինչ բոլորը հաշվում-հաշվում ու այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե ի վերջո՝ կոնկրետ ինչի՞ վրա ծախսվեց քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների համար հատկացված 124 մլն դրամը (քանի որ հստակ հաշվետվություն այդպես էլ չներկայացվեց), հաշվապահական մեծ գիտելիքներ հարկավոր չեն հասկանալու և հաշվելու համար, որ ուտուշ-խմուշի, փուչիկների ու էլի մի քանի զրտիկ-պրտիկ բաների համար հատկացված գումարով կարելի էր գոնե աղետի գոտում՝ Գյումրիում, Վանաձորում ու Սպիտակում մոտ 50 ընտանիքի ապահովել բնակարանով:

Օրինակ Վանաձորում 5-6 000 ԱՄՆ դոլարով, այսիքն՝ 2-3մլն դրամով, կարելի է ձեռք բերել մեկ կամ 2 սենյականոց բնակարան։ Դպրոցում ստացած մաթեմատիկական գիտելիքներն էլ բավարար են հաշվելու համար, որ այդ գումարին կարելի էր գնել 40-50 բնակարան․․․

Իհարկե ժամանակավոր կացարաններում բնակավողների թիվը շատ ավելին է, սակայն ակնհայտ է, որ բոլորի խնդիրը միանգամից լուծել չի կարելի, իսկ փուլային լուծումների համար էլ հարկավոր են նման մոտեցումներ․․․ Այս տարբերակով Փաշինյանը և՛ քաղաքացու մատից փուշ կհաներ, և՛ քեֆ անելու առիթ կլիներ, և՛ խորովածը կարդարացվեր… Էլ չենք խոսում, որ նա այս քայլով, ինչպես ասում են, «չուզողների» աչքը կհաներ ու բերանը կփակեր։

Բայց ոչ՝ Փաշինյանին օդի ու ջրի պես անհրաժեշտ էր ևս մեկ անգամ «փիառվել», «փառավորվել», ու որ ամենացավալին է, այդ ամենն անել իրեն հավատացած ու իր հետևից գնացած քաղաքացիների գրպանի հաշվին։ Այն քաղաքացիների, ում խնդիրները շահարկելով իշխանության եկավ: Ու չի քննարկվում, որ իրենց տոնը նշող քաղաքացիներն ստիպված եղան խաբվել ու բավարարվել մի փոր խորովածով ու սպասել, թե երբ իրենց համար էլ բյուջեյում գումար կգտնվի՝ նպաստ ավելացնելու, թոշակ բարձրացնելու, բնակարանով ապահովելու և էլի սոցիալական շատ ուրիշ հարցեր լուծելու համար․․․

Չի քննարկում նաև այն, որ մի կողմից Փաշինյանը հայտարարություններ է անում, թե սա ու նա այսքան ու այնքան փող նվիրաբերեցին կառավարությանը, մյուս կողմից էլ, այդ «նվիրատվությունը» կարծես չի լցվում բյուջե: Համենայդեպս դրա անունը կա՝ ամանում չկա։ Ասել է թե՝ խոստումներ կան, իսկ խոսքը գործ դարձնելու նախանշան էլ չկա։ Ու երբ կառավարության ղեկավարը խսոտումնազանց է լինում, երբ խորովածը դարձնում է հեղափոխության «սինվոլ», երբ իր քաղաքացու պահանջմունքերի բավարարումը որպես գերակա շահ չի ճանաչում ու սեփական ամբիցիաներով է առաջնորդվում՝ իր «ես»-ը փառավորելով, ապա քաղաքացու հպարտությունն ու արժանապատվությունն ստիպված լռում են և համակերպվում, որ եղել է պայքար՝ հանուն ոչինչի․․․

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ