25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստի ոտը կարճ է: Հայեր ջան, դուխով

Շարունակենք  արձանագրել մեկ տարի առաջ իշխանությունը վերցրած Նիկոլ Փաշինյանի եւ քայլարածների չիրականացված խոստումները, որոնք արդարացնելու համար երկրի գլխավոր պատոնյան շարունակում է մանիպուլյացիան:

Այսպես, 2018-ի ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Սերժ Սարգսյանի հեռացումից հետո պետական աշխատողների և ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա նրա հայաթներում, բայց սա չի նշանակում, որ միայն նրանց աշխատավարձը պետք է բարձրացվի»։

Սերժ Սարգսյանի հեռացումից մեկ տարի հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ոստիկանների աշխատավարձերը բարձրացել են շուրջ 20 տոկոսով: Արձանագրենք որ ոստիկանների աշխատավարձի դրույքաչափը մնացել է նույնը : Պարզապես աճպարար իշխանավորները փորձում են դրական ներկայացնել րոյական կետը:

Եթե նախկինում եռամսյակը մեկ էր ոստիկաններին պարգևավճար տրվում, հիմա այդ նույն պարգեւավճարը բաժանել են մասերի եւ փոխարինվել ամսեկան հավելավճարներով։ Անգամ Ոստիկանության տոնի առթիվ նախկինում պարտադիր տրվող պարգևավճար այս տարի չտրվեց։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ