18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանում բնակարանները թանկացել են

2019 թվականի մարտ ամսին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 213 գործարք. ցուցանիշը 2019 թվականի փետրվարի համեմատ աճել է 15.0 %-ով, իսկ 2018 թվականի մարտի համեմատ` 6.7 %-ով, տեղեկացնում է  ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։

Երևանում 2019 թվականի մարտին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի փետրվարի համեմատ աճել են 1.9 %-ով, իսկ 2018 թվականի մարտի համեմատ՝ 9.6 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի մարտ ամսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի փետրվարի համեմատ աճել են 0.8 %-ով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ