24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանության որոշո՞ւմն է, թե՞ հրահանգել են լայվով կամ զանգով: Վատ որոշում է

Ես չեմ հիշում, որ երբևիցե 24 ժամ փակվեր մայրաքաղաքի փոքր կենտրոնը և նման անհարմարություններ ստեղծվեր քաղաքացիների համար: 

Թերևս միայն խորհրդային տարիների տոնակատարությունների զորահանդեսների և շքերթների ժամանակ: Ես չգիտեմ ոստիկանության որոշումն է, թե նրանց ըստ սովորության հրահանգել են լայվով կամ զանգով…Ինչևէ, սխալ որոշում է և չեմ պատկերացնում, որ նման միջոցառման անցկացման համար այդքան երկար ժամանակով պետք էր փակել գրեթե ողջ կենտրոնը …

Այս վարչակազմի պաշտոնյաները ճանապարհ փակելու մոլագարություն ունեն և կարծես այն դառնում է վարակիչ…Փակելը դարձել է սովորություն և փակում են ամեն ինչ՝ գործարաններ, հանքավայրեր, ձեռնարկություններ, ընկերություններ, կազմակերպություններ …

Հասկանում եմ, քանդելը, փակելը հեշտ է, իսկ ստեղծելը, արարելը դժվար… Շատ դժվար…

Գրում է Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ