25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վերջին 1 տարվա ընթացքում ՀՀ-ում ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է շուրջ 50 հազար աշխատատեղ. Փաշինյանը սրբագրում է ինքն իրեն (տեսանյութ)

Վերջին 1 տարվա ընթացքում՝ հեղափոխությունից հետո, ՀՀ-ում ստվերից դուրս է եկել և/կամ ստեղծվել է շուրջ 50 հազար աշխատատեղ: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այս մասին ավելի վաղ էլ էր հայտարարել, և սա պարզաբանման կարիք ունի:

«Երբ այս թիվը հրապարակեցի ԵԽԽՎ ամբիոնից, հրապարակային բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, որ կասկածի տակ էին առնում այդ թիվը: Առաջին վարկածն այն է, որ դրանք ստվերային աշխատատեղեր են եղել և հեղափոխությունից հետո ստվերից դուրս են եկել: Բայց, իհարկե, այստեղ կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր, այդ թվի տարբերակումն ավելի խորը վերլուծության գործ է, բայց այս նրբություններն այս պահին էական չեն: Էականն այն է, որ 2019 թվականի հունվարին, 2018 թվականի հունվարի համեմատ, 50.141-ից ավելի աշխատատեղ է գրանցվել ՀՀ-ում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ մեծածախ և մանրածախ առևտրի, մեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում 2019-ի հունվարին, 2018-ի համեմատությամբ, 16 հազար 427 աշխատատեղի աճ կա, մշակող արդյունաբերության ոլորտում՝ 9500 աշխատատեղի, հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 8334 տեղի աճ, սպասարկման այլ ծառայություններում՝ 5774 տեղի աճ, տեղեկատվության ոլորտում՝ 2600 տեղի աճ:

«Այս թվերը չեն կարող իրական չլինել, որովհետև դրանք ձևավորվել են ձեռնարկությունների ներկայացրած հարկային հաշիվների հիման վրա: Այսինքն՝ ոչ թե մենք ենք հայտնաբերել, այլ մարդիկ ներկայացրել են իրենց աշխատողների թիվը: Սա կարող է ֆանտաստիկայի ժանրից թվալ, բայց այդ ֆանտաստիկան Հայաստանում իրականություն է: Սա ոչ թե կառավարության հաջողությունն է, այլ մեր ընկերությունների գիտակցության բարձրացման կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը վերջում ամփոփեց, որ 2019 թվականի հունվարին ՀՀ-ում ընդհանուր առմամբ արձանագրվել է 562 043 աշխատատեղ՝ 2018 թվականին՝ 511 902 փոխարեն։ 2019 թվականի հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, գրանցվել է աշխատատեղերի աճ՝ 50 141-ով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ