23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Առաջին անգամ Հայաստանում պակասել է արտաքին առևտրաշրջանառությունը. Ժողովուրդ

Այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշներում կային հետաքրքիր տարօրինակու­թյուններ: Տևական դադարից հետո առաջին անգամ ՀՀ-ում նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ արտաքին առևտրաշրջանառությունը պակասել է 5 տոկոսով:

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1.6 մլրդ դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն արտահանումը նվազել է 8.6 տոկոսով, իսկ ներկրումը՝ 3.1 տոկոսով: Բացար­ձակ թվային արտահայտությամբ էլ ներկրման ծավալները մոտ երկու անգամ գերազանցել են արտահանումը, այ­սինքն՝ ըստ էության, շարունակվում է արտաքին առևտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը, ներկրվել է 1 մլրդ 85.8 մլն դոլարի ապրանք, արտահանվել՝ 543 մլն դոլարի ապրանք: Մասնագետների պնդմամբ, սակայն, այս իրավիճակը սպասելի էր. ի վերջո, տարիներ շարունակ ՀՀ-ից հիմնականում արտահանվել է հանքահումքային արտադրանք, մինչդեռ հիմա հանքարդյունաբերող խոշոր ձեռնարկությունները չեն գործում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ