25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ ձեզ վրա սպառնալիք գա բարի գործի համար

Երբ որ ձեր վրա սպառնալիք գա բարի գործի համար, դուք աղոթեք Աստծուն ու համարձակություն խնդրեք: Եվ դա տրվում է: Քրիստոսի Հարությունից հետո երբ Պետրոսն ու Հովհաննեսը Տաճարի մոտ բացահայտ հրաշքով մարդ բուժեցին, քահանայապետները չգիտեին ինչ անեին ու սպառնացին նրանց թէ այլևս Հիսուսի անունով չբուժեն: Փորձեցին վախեցնել առաքյալներին ու սպառնալիքով տուն ուղարկել: Պետրոսն ու Հովհաննեսը նրանց պատասխան տվեցին, եկան տուն մյուս առաքյալների մոտ ու աղոթեցին ու ասեցին «Տե՛ր, նայիր նրանց սպառնալիքներին և քո ծառաներին ամենայն համարձակությամբ քո խոսքը խոսել տուր»: Գիտե՞ք ինչ եղավ: «Եվ մինչ նրանք աղոթքի մեջ էին, շարժվեց այն տեղը, ուր նրանք հավաքված էին: Ամենը լցվեցին Սուրբ Հոգով և համարձակությամբ Աստուծո խոսքն էին խոսում» (Գործք 4:13-31): Դուք էլ ամեն ինչի մեջ աղոթքով դիմեք Տիրոջը: Եթե հավատքով ես աղոթում, քեզ տրվում է այն ինչ պիտանի է ու օգտակար:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ