23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանի ղեկավարը կխնդրի այս ցածրորակ հաղորդմանը, որպեսզի կապվեն իր հետ

Ռուսական talk show-ներին մասնակցելու համար ստացել եմ 3 հրավեր, բայց մերժել եմ՝ համարելով այն բեմականացված, արհեստական և ցածր որակի միջոցառում։

Երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանի ղեկավարը կխնդրի այս ցածրորակ հաղորդմանը, որպեսզի կապվեն իր հետ և ինքը հաստատի, որ իրականում խորհուրդ է տվել Ուկրաինայի նորընտիր նախագահին ինչպես հաղորդակցվել Պուտինի հետ, իսկ այլ խոսքերով ասած՝ ինչպես մի քանի ամսում փչացնել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները։

Երևի շատ եմ սիրում Հայաստանը կամ շատ եմ հարգում ՀՀ Վարչապետի պաշտոնը և ցավ եմ ապրում տեսնելով նման վերաբերմունք պետության և պետականության նկատմամբ։

Հ.Գ. Եթե հիշում եք, այս նույն հաղորդման շրջանակներում Հայաստանն ու Հայ ժողովուրդը ստորացվեցին և ամբողջ աշխարհի առաջ վիրավորեցին Հայաստանի իշխանություններին . . .

Արթուր Ղազինյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ