20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վրեժ կլուծեն. Փաստ

Թերթի տեղեկություններով, իշխանությունում գործող, այսպես կոչված, «սորոսական» թևը պատրաստվում է վրեժ լուծել վարչապետի հավատարիմ թիմակիցներից՝ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով:

Քանի որ Նիկոլ Փաշինյանի մյուս թիմակիցները Սանասարյանի գործով տարբեր կերպ հայտարարում են, թե գործընթացում ոչ մի շինծու և արհեստական օրակարգ չկա և ամեն ինչ օրենքին համապատասխան է, ուստի «սորոսական բլոկը» որոշել է տեղեկատվական և «կոմպրոմատային» գրոհներ կազմակերպել և ամեն կերպ մյուս թևից «ժերտվա» սարքել:

Խոսքը թե՛ մի քանի պատգամավորների, թե՛ գործադիրի որոշ ներկայացուցիչների մասին է: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, օրենսդիրից նրանց թիրախում են մասնավորաբար Ալեն Սիմոնյանը, ով քաղաքական դաշտում առանցքային ֆիգուրանտ է դարձել, և Նիկոլ Փաշինյանի աներձագ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Սակայն, ըստ նույն աղբյուրների, «ցուցակն» այս երկուսով չի սահմանափակվի:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ