29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արդարադատության նախարարությունը պետք է «Մարտիկ» հիմնադրամի դեմ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառի. Բախշյան

60.thumb

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքը պահանջում է․ « Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամն http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում։

Հիմնադրամի կողմից սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը։ Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` մեկամսյա ժամկետում, հաշվետվության հրապարակման և ծանուցման պահանջը պատշաճ չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դիմում է դատարան` հիմնադրամը լուծարելու պահանջով»:

«Մարտիկ» հիմնադրամն այս Օրենքի պահանջը չի կատարել, 2018թ․ Հաշվետվությունն այդպես էլ չկա ու չկա և կարծես ոչ մեկին այս փաստը չի հետաքրքրում ու հուզում։ Կայքի «Նորություններ» բաժնում էլ վերջին նորությունը 2018-ի սեպտեմբերի 3-ին դրված դրված հայտարարությունն է, որով կոչ են անում դառնալ «Մարտիկ»-ի մասնակից։ Տեսնես այսքանից հետո ո՞վ կհավատա Արթուր Աղաբեկյանին։ Ես, որպես 2016-ից «Մարտիկ»-ի մասնակից, պահանջում եմ 2018թ․-ի հաշվետվությունը։

Նախապես ասեմ, որ այս գործելաոճը “Մարտիկ”-ը որևէ կերպ չի կարող արդարացնել մասնավորապես նրանով, որ իրենց փաստաթղթերը քննչականում են։ Այո՛, 2018-ի հուլիսին քննչական կոմիտեի կողմից քրեական գործ հարուցելուց հետ պարկերով փաստաթղթեր են տարվել քննչական կոմիտե, սակայն այդ բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն իրենց մոտ են, այնպես որ, հիմնադրամը պետք է 2018թ հաշվետվությունը հրապարակեր, սակայն շարունակում է իր «մութ» գործելաոճը, իսկ Հիմնադրամների մասին օրենքը պահանջում է յուրաքանչյուր տարվա մինչև մարտի 25-ը հաշվետվությունը հրապարակել azdarar.am-ում, այսօր ապրիլի 23-ն է ու հաշվետվությունը չկա։

Հիշեցնեմ, որ այս հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքի մասին պաշտոնապես դեռ ոչինչ չի հայտարարվում, խոստանում են շուտով հրապարակել, չնայած ես որոշ մանրամասների տեղյակ եմ, բայց հայտնի չէ, թե այդ «շուտով»-ը երբ է գալու»։

Կարծում եմ ՀՀ արդարադատության նախարարությանը ևս պետք է մտահոգվի այս հիմնադրամի 2018թ․ հաշվետվության բացակայությամբ ու Օրենքի պահանջով վարչական պատասխանատվության միջոցներ կիրառի։

Անահիտ Բախշյան
Հանրային խորհրդի անդամ
23․04․2019թ․

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ