19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանի ձախողումների շարքում արձանագրենք այս մեկը նույնպես. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

«Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է:

Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ այս հարցը, բայց ինչպես ցույց է տալիս այս մեկ տարին, լուրջ հարցերը Հայաստանի նոր իշխանություններին չեն հետաքրքրում:

Այսօր Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին:

Հիշեցնեմ, որ այդ օրերին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի կոնֆերանս, որին մասնակցելու են ԵՄ և ԱլԳ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Հայաստանը:

Դեռ շաբաթներ առաջ մեր ԱԳՆ-ին հացեր էի ուղղել, որոնք այդպես էլ անպատասխան մնացին՝

1. Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին:

2. Արդյո՞ք այդ համաձայնագրում Արցախին վերաբերող ձևակերպումները բավարարում են Հայաստանին և համադրելի են ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրված դրույթների հետ:

Չեմ ուզում առաջ ընկնել և տալ գնահատականներ, բայց Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանի ձախողումների շարքում արձանագրենք այս մեկը նույնպես…»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ