18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարության աշխատակազմում արշալույսները խաղաղ չեն. Փաստ

Թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում այս կառույցը հայտնվեց մի քանի անգամ, ու հիմնականում բավականին սկանդա­լային թեմաներով: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ բավականին լար­ված են վարչապետի և աշխատակազմի ղեկավարի հարաբերու­թյունները. ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պահանջել է, որ Էդուարդ Աղաջանյանը հրաժարականի դիմում ներկայացնի՝ թույլ տված սխալների, հատկապես երկու մեծ «լյապերի» համար:

Նշենք, որ աշխատակազմում երեք առանցքային և հին աշխատողներ՝ Մար­գարիտա Ազարյանը, Արթուր Սարգսյանը և Ամալյա Ենգոյանը, ազատվեցին աշխատանքից: Կարծիք կա, որ դա եղել է աշխատանք­ների՝ Աղաջանյանի կողմից ոչ պատշաճ համակարգման պատճա­ռով: Նույն աղբյուրները պնդում են, որ հարցին միջամտել է ԱԺ նա­խագահ Արարատ Միրզոյանը և վարչապետին համոզել, որ պետք չէ նման ծայրահեղ քայլերի գնալ՝ «ոմանց բերանը լեզու չդնելու հա­մար»: Միրզոյանի հաշտարար հերթական նախաձեռնությունը ևս, կարծես թե, արդյունք է տվել: Գոնե՝ առայժմ:

Այլ հապարկումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ