25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԿԳՆ-ի ռեկորդը

ՀՀ կրթության և գիտության նախարարության Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչներից կազմված Հայաստանի հավաքական թիմը մասնակցել է  Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում   տեղի ունեցած նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ընտրանին հանդես է եկել փայլուն ելույթով,  շահել է  2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ՝ միաժամանակ  սահմանելով աշխարհի ռեկորդ:

Բացառիկ արդյունքներ է ցուցաբերել  երիտասարդների Աշխարհի կրկնակի և  Եվրոպայի  եռակի չեմպիոն Բաբկեն Շահազիզյանը:  Նրա տարբեր դասերում շահած 2 ոսկե, 1 արծաթե  մեդալները ճանաչվել են   առաջնության լավագույն նվաճումը: Մեր մարզիկը  իր հաղթանակները նշանավորել է սահմանելով աշխարհի  ռեկորդ:
Բրոնզե մեդալի  է  արժանացել  Գայանե Շահազիզյանը:

Բարձր արդյունքներ են  ցուցաբերել նաև  թիմի մյուս անդամները: Մրցաշարին մասնակցել են աշխարհամասի ուժեղագույն թիմերը՝ Անգլիայի, Ֆրանսիայի,  Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բուլղարիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի և այլ երկրների հավաքականներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ