25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Անվտանգության հարցում իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում. Շարմազանովը՝ օտարերկրյա գործակալներից

Դեռ ԱԺ փոխնախագահ եղած ժամանակ ես նշել եմ, որ անվտանգությունը մեր պետության համար ամենակարևոր մարտահրավերն է: Այսօր ունենք այն, որ երկրի վարչապետն Իրանում հայտարարում է, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ: Անցել է մեկ ամիս ավել ժամանակ, սակայն ուժային կառույցները որևէ գործողություն չեն իրականացրել: Ես պահանջել եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանից հրապարակել օտարերկրյա գործակալների անունները: Նա լռում է, սակայն պարտավոր էր անուններ հրապարակել: Եթե պետության ղեկավարը նման բան է հայտարարում, սակայն ՀՔԾ-ն նրան չի կանչում հարցաքննության, կամ վարչապետն է անլուրջ վերաբերում պետությանն ու իր պաշտոնին, կամ այսօրվա քաղաքական իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ Նախկին փոխխոսնակը անդրադարձավ նաև Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ Հայաստանն առաջնագծում լուրջ խնդիրներ ունի. «Սա խայտառակ իրավիճակ է: Վարչապետը հայտարարում է, որ օտարերկրյա գործակալներ կան, սակայն անուններ չի տալիս: Ու այդ վարչապետն իրավունք ունի աշխատելո՞ւ:  Իշխանական պատգամավորը խոսում է առաջին գիծը պահելու հետ կապված լուրջ խնդրի մասին: Ու այս իշխանությունն իրավունքի ունի՞ խոսելու  անվտանգությունից»:

Շարմազանովը հիշեցրեց Փաշինյանի օգոստոսյան հայտարարությունը, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել.«Ես մի պահ ուրախացա, սակայն հետո հասկացա, որ Փաշինյանը կամ էյֆորիայի տակ է, կամ կատակ է արել, որովհտեև եթե այդպես է, ինչո՞ւ գազը թանկացավ, ինչո՞ւ Փաշինյանի ֆրակցիայի ներկայացուցիչները հարց բարձրացրեցին ռուսական պետական լրատվամիջոցների մասին, ինչո՞ւ ՀԱՊԿ անդամ մեր դաշնակիցները չպաշտպանեցին Հայաստանի թեկնածուին, ինչո՞ւ ոչ Փաշինյանի և ոչ Պուտինի պետական այցեր չեն եղել: Փայլունը խոսքերով չէ, արդյունքներով է»:

Շարմազանովի համար տարօրինակ է նաև այն, որ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ապրիլին խոսեց սակայն «ծպտուն չհանեց Հայոց ցեղասպանության մասին՝ սակայն դրա փոխարեն խոսեց իր դմփ-դմփ հու հեղափոխությունից»: Շարմազանովը նկատեց՝ պատկերացնո՞ւմ եք երեք նախագահներից որեւէ մեկը ապրիլին ելույթ ունենար եւ ցեղասպանության դատապարտման վերաբերյալ որեւէ խոսք չասեր: Անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, երբ ցեղասպանությունը հայտարարված չէր որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն, ըստ Շարմազանովի՝ երկրի ղեկավարի լռությունն անհնար կլիներ: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ