20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինքնաբացարկները չեն ազդի ՏԻՄ ընտրությունների վրա

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի,  տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններից առաջ տեղի ունեցող միջադեպերը չեն կարող ստվերել ընտրական գործընթացը: անդրադառնալով Ախթալայում, Գյումրիում եւ Կապանում տեղի ունեցած միջադեպերին: Մասնավորապես անդրադառնալով Կապանի, Գյումրիի եւ Ախթալայի դեպքերին` նա նշեց, որ բոլորն էլ մասնավոր դեպքեր են, առանձին քննության ենթակա եւ չեն կարող ազդել ընդհանուր գործընթացի վրա: Ըստ ԿԸՀ-ի նախագահի պետք է դիմել իրավապահ մարմիններին:

Սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություներ կկայանան ՀՀ 481 համայնքներում, մասնավորապես՝ Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ:

Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ ընտրությունը չի կայանա 3 համայնքում, 3 համայնքում բավարար քանակով թեկնածուներ չեն առաջադրվել, ինչը նշանակում է, որ պետք է նշանակվի նոր ընտրություն: Բամբակաշատում, թեկնածուներից մեկը մահացել է եւ ըստ օրենսգրքի՝ պետք է նշանակվի նոր ընտրություն:

Օրինակ՝ Հայկաձորում թեկնածուի մինչ ընտրության օրը քսանմեկ տարին լրացած չլինելու պատճառով նրա գրանցումը մերժվել է, հետեւաբար՝ այլ թեկնածու չառաջադրվելու պատճառով այդ համայնքում եւս կկայանան նոր ընտրություններ: Համայնքների  35 տոկոսում լինելու է միայն մեկ թեկնածու, իսկ 4 քաղաքաjին համայնքներում՝ Կապան, Քաջարան, Ագարակ, Թումանյան, ընտրությանը կմասնակցի մեկ թեկնածու:

Համայնքի ղեկավարների գրանցված 716 թեկնածուներից 33-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, իսկ  ավագանու անդամների պարագայում՝ գրանցված 4073 թեկնածուներից 416-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: Համայնքի ղեկավարի դեպքում գրանցված թեկնածուներից մինչեւ 40 տարեկան են 168, 40-60 տարիքային խմբում՝ 495, 60 եւ ավելի տարիք ունեցող 53 թեկնածու: Իսկ ավագանու անդամի դեպքում 1743 թեկնածու մինչեւ 40 տարեկան է, 2028-ը՝ 40-60 տարեկան է, իսկ 60  եւ ավելի տարիք ունեցողների դեպքում՝ 302 թեկնածու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ