29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Փայ եք մտնում ՀՀ հպարտ քաղաքացիների հետ: Հասկանում եմ, որ պարգևավճարների համար գումար հայթայթելու մոլուցքով եք տարված

0-21ytxzv__MtGi

Բաց նամակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին:
Պարոն Անանյան 2017 թվականին 4.000.000 դրամով ձեռք եմ բերել հողատարածք փոքր բիզնես բացելու նպատակով, սակայն 2018 թվականին ֆինանսական դժվարությունների պատճառով վաճառել եմ այդ հողատարածքը 4.230.000 դրամով:Մի կողմ թողնենք այն հանգամանքը,որ մեկ տարում յուրաքանչյուր բանկում այդ գումարը դնելով ինչքան եկամուտ կունենայի,  երեք ամիս առաջ ստանում եմ ծանուցում և ներկայանում հարկային տեսչություն և պարզվում է, որ ես պետք է այդ վաճառքի համար 10% հարկ վճարեմ:

Իմ ճշտող հարցին թե 230.000 եկամուտի 10% ի մասին է խոսքը, ինձ պատասխանում են ամբողջ գումարի, որը կազմում է 423.000 դրամ, և պատճառաբանում են որ դա նոր օրենքի պահանջն է:

Հիմա Ձեզ հարց եմ տալիս,երբ ես գնում էի այդ հողատարածքը Դուք կամ Ձեր ղեկավարած հիմնարկությունը ինձ 1 լումայով օգնել եք,որ հիմա նման անհեթեթ հարկ եք սահմանում,չէ որ ես ոչ ժառանգություն և ոչ էլ նվիրատվություն եմ ստացել այդ հողամասը,ես դա գնել եմ իմ գումարով,իմ եկամուտով,որի համար ի դեպ ես մի քանի տեսակ հարկվել եմ:

Նման աբսուրդ օրենք ո՞նց կարելի է սղղացնել: Հասկանում եմ, որ պարգևավճարների համար գումար հայթայթելու մոլուցքով եք տարված,բայց այս օրենքը դասական ռեկետա համարվում և այդ օրենքի շնորհիվ փայ եք մտնում ՀՀ հպարտ քաղաքացիների հետ, ամոթ է ուշքի եկեք:

Սամվել Յահյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ