17 Հունիսի, Երկուշաբթի, 2019

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը՝ արտոնյալ պայմաններով

H2A7046-copy

2019-ի ապրիլի 17-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ,այլ պաշտոնատար անձինք և հյուրեր:

1-7Նորաբաց «Աբովյան» մասնաճյուղն իր դռները բացեց հաճախորդների առջև Կոտայքի մարզում, ք. Աբովյան, Սահմանադրության հրապ. 7/2 հասցեում: Այն Բանկի թվով յոթերորդ մասնաճյուղն է մարզային ցանցում, որն աշխատելու է շաբաթական 5 օր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը: «Աբովյան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղում մինչև 2019թ.հուլիսի 31-ը ներառյալ:

«Աբովյան» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.

H2A6976-copy

Նոր իրավաբանական անձանց համար հաշիվ բացելու դեպքում.

Օնլայն Բանկինգ/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

Business տեսակի քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

Ֆիզիկական նոր անձանց համար հաշիվ բացելու դեպքում. 

H2A6973-copyՕնլայն Բանկինգ /Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում

մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

«Աբովյան»մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի միջոցով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բոլոր բարենպաստ պայմանները:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

 

 

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ