20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թվեր եւ իրականություն

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 2019 թվակա­նի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարնե­րի հետևանքով զոհված քաղաքացիների թի­վը նվազել է 17,3 տոկոսով, իսկ արագաչա­փերով և տեսախցիկներով արձանագրված տուգանքները՝ 51 հազարով:

Ոլորտի փորձագետները այս առնչությամբ հակադարձում են գործադիրի ղեկվարին: Օրական միջինը 100 պատահար է տեղի ունենում, որոնք ար­ձանագրում են ճանապարհային ոստիկանները: Ընդ որում, սա այն դեպքում, երբ եղանա­կը լավն է, իսկ անձրևոտ եղանակին վթարների թիվն ամեն օր հասնում է մոտ 150-ի:

Վթարներն իրականում շատ են, այդ թվերը հաշվառվում են, և ոստիկանությունը ժամա­նակ առ ժամանակ ներկայացնում է: Սա­կայն դրանց նայելով ասել, որ երթևեկության վիճակը լավ է, սխալ կլինի: Երթևեկությունն իրականում բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք չեն ներկայացվում այդ թվերի տես­քով, ասել է «Վարորդի ընկեր» հասարակական կազ­մակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը :

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ