20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներն՝ ընդդեմ կառավարության

ՀՀ կառավարությունը մարտի 29-ին  հրապարակել է 334-Ա որոշումը, որով ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիաները պետք է տեղափոխվեն, և ներկայիս տարածքը տրվի մասնավոր ընկերություններին: Ինստիտուտում արդեն մոտ մեկ շաբաթ է բողոքում են կառավարության այդ որոշման դեմ, սակայն ոչ մի արձագանք չեն ստանում:

Ինստիտուտի ղեկավար Վիգեն Թոփուզյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պնդեց, որ որոշումը սխալ է, և լաբորատորիան սովորական օֆիսային տարածք չէ, չեն կարող մի քանի սեղան ու աթոռ տեղափոխելով վերջացնել գործը: Այդ լաբորատորիաներում կան մի քանի հարյուրի հասնող քիմիական նյութեր. որոնց տեղափոխումը կարող են կատարել հատուկ մասնագետները։

Լաբորատորիան ունի միջազգային պայմանագրեր և պարտավորություններ, որոնք չկատարելու դեպքում ինստիտուտը կկանգնի փաստի առաջ:

Իրավաբան  Սուրեն Պարսյանը նշում է, որ այս որոշման ընդունման հետ կապված լուրջ իրավական բացթողումներ կան: Նախ այն, որ կրթության և գիտության կոմիտեի նախաքննության եզրակացությունը հանձնաժողովի անդամների կողմից չի վավերացվել: Երկրորդը հաշվի չեն առնվել ինստիտուտի կոլեկտիվի շահերը:

«2014թ.-ին առաջին հարկը տրամադրվել է ամսական 790 հազար դրամ վարձավճարով, հիմա, այս կառավարության որոշումով, երեք հարկերը  տրամադրվելու են   1 միլիոն 200 հազար դրամով: Այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր, քանի որ կառավարությունը ուղղակի ամբողջ մասնաշենքը հանձնել է «ԱԶԱԴ» շվեյցարական  դեղագործական ընկերությանը »,- մանրամասնում է իրավաբանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ