17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործով ես ինքս եմ բողոք բերել. Արթուր Դավթյան

ՀՀ դատախազությունը սկսել է 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերի վերանայման գործընթաց, այն շարունակաբար կկատարեն, և ըստ անհրաժեշտության վարույթներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Մենք արդեն ունենք քրեական գործեր, որոնց համար ինքներս ենք դիմել Վճռաբեկ դատարան՝ դրանց վերանայման նպատակով: Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործով ես ինքս եմ բողոք բերել: Դրանով արդեն արդյունք ունենք: Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելու որոշում է կայացրել: Եվս մեկ քրեական գործով մենք բողոք ենք բերել: Գործընթացը շարունակական է: Եվ ըստ գործի տվյալների վերլուծության և նախկինում կայացած դատական ակտերում առկա փաստական տվյալների համադրությամբ, կարծում եմ, որ դա ևս շարունակություն կունենա»,-ասաց Դավթյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք վերանայվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործը, որով նրան այդ ժամանակ 7 տարի ազատազրկման էին դատապարտել, դատախազը պատասխանեց՝ հարցը նույն տիրույթում է: Նախկինում կայացած դատական ակտերում առկա փաստական տվյալները կհամադրվեն և երբ օրենքի տառին համապատասխան երևան եկած հանգամանքներով վարույթներ իրականացնելու անհրաժեշտություն տեսնեն, անկախ նրանից, թե ով է նա, կիրականացնեն:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ