25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դարձյալ սուտ. «Սերժի վախտ ու Նիկոլի թվին»

Փաշինյանի երկակի ստանդարտները ուժայինների հարցում: Իշխանական պատգամավորները այսօր ԱԺ-ում ասում են,որ ոստիկանությանը նախարարության կարգավիճակ չեն ցանկանում տալ, չնայած նրան, որ ժամանակին սուպերվարչապետական համակարգի դեմ թիվ մեկ խոսողը իրենց առաջնորդն էր:

Պատկերացնո՞ւմ եք նախկին իշխանության օրոք Փաշինյանի թիմը դեմ լիներ ոստիկանապետի և ԱԱԾ պետի խորհրդարանին հաշվետու լինելուն: Նրանք նույնիսկ պատրաստ են գովաբանել Սահմանադրությունը միայն թե սուպերվարչապետական լծակները մնան ուժի մեջ:

Նրանք նաև հղումներ են անում միջազգային փորձին: Նման հղումներ անելուց առաջ պետք է գոնե իմանալ, որ աշխարհի մի շարք հզոր, զարգացած և ժողովրդավարական երկրներում առկա են ներքին գործերի նախարարություններ:

Պատկերացնո՞ւմ եք Ֆրանսիան,Գերմանիան կամ Իտալիան նույնպես ունեն ՆԳՆ -ներ և համարվում են դեմոկրատ երկրներ: ՆԳՆ-ներ ունեն նույնիսկ ԱՄԷ , Իրանը, Վրաստանը, ավելին Եվրասիական Միության բոլոր երկրները:

Ի՞նչ միջազգային փորձեք օրինակ բերում ,երևի միայն դուք գիտեք: Կամ ուզում եք ասել,որ Իտալիայում կամ Ֆրանսիայում ուժային կառույցները ծառայում՞ են ոչ թե պետությանը ,այլ ծառայում են քաղաքական թիմերին:

Վահան Բաբայան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ