24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը երբեւիցե չգնաց այդ քայլին. Հրապարակ

Ցեմենտի գնի խնդիրը միշտ էլ եղել է. դրսի արտադրանքն ավելի էժան է եղել, քան տեղականը` օբյեկտիվ պատճառներով։ Եթե հիշում եք` Տիգրան Սարգսյանի կառավարությունը նույնպես բարձրացրեց դրսից էժան կլինկերի (ցեմենտի հումքի) ներմուծման հարցը, սակայն Սերժ Սարգսյանը ստոպ տվեց այդ նախաձեռնությանը, որովհետև տեղական արտադրողը տուժում էր։ Անգամ այն ժամանակ, երբ ահավոր լարվել էին Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, երբ կրկին օրակարգում էր հայտնվել հարցը, Սերժ Սարգսյանն էլի չգնաց այդ քայլին։

Հիմա, ոնց տեսնում եք, փոխանակ խթանեն տեղական արտադրանքը, նախագիծ են ընդունում, որը տեղական արտադրողին կդնի անհավասար պայմանների մեջ. մենք էլ, ստիպված, կփակենք գործարանը, որն առանց այդ էլ շահույթով չէր աշխատում»,- թերթի հետ զրույցում ասաց «Մուլտի գրուպ» կոնցեռնի պատասխանատուներից մեկը:

Ի՞նչ եք մտադիր անել։ «Եթե կլինկերի ներմուծումը տուրքի տակ չի հայտնվի, մենք ևս կլինկեր կբերենք, կաշխատի միայն աղացման արտադրամասը»: Քանի՞ աշխատող կա այնտեղ։ «Մոտ 120 հոգի»: Բա էն 1080 աշխատողների հարցն ինչպե՞ս է լուծվելու։

«Օրենքի սահմաններում. ծանուցագրերն արդեն տվել ենք»: Բողոքի ակցիաների արդյունքում տուժե՞լ եք։ «Ահավոր. 3 օր է՝ ոչ մի գրամ ցեմենտ չի վաճառվել, մեքենաներն առ այս պահը գործարանի դռանը դատարկ կանգնած են»: Հնարավո՞ր է շինարարությունը կանգ առնի հանրապետությունում` մինչև օրենքն ընդունվի, ստորագրվի, կյանքի կոչվի։ «Իհարկե, հնարավոր է»: Իսկ քաղաքական ֆակտոր այս ամենում չկա՞։ «Չէ, մեր պատգամավորներին չենք դիմել այդ հարցով, չկա»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ