25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատարանին կես տարի է պետք՝ Սիլվա Համբարձումյանին ծանուցում ուղարկելու համար

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը։ Պատճառն այն է, որ Սիլվա Համբարձումյանն ու նրա ներկայացուցիչը չէին ներկայացել նախնական դատական նիստին: Պատասխանողը պատշաճ ծանուցված չէ դատական նիստի օրվա և ժամի մասին: Տեղեկացնում է yerevan.today-ը: 

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատարանին տրամադրեց Համբարձումյանի հաշվառման վայրի երկու հասցեները՝ պատշաճ ծանուցելու համար: Դատարանը որոշեց, որ դա կարող է անել 5 ամսում։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի ներկայացուցիչները դիմել են դատարանին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Պատճառը Սիլվա Համբարձումյանի ասուլիսում հնչեցրած հետևյալ նիստն է․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ Հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին»։

Ավելի ուշ Սիլվա Համբարձումյանը հերքել էր հայտարարությունը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ