24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սիլվա Համբարձումյանը Քոչարյանի մասին արտահայտությունները պետք է հերքի մի շարք լրատվամիջոցներով. փաստաբան

Գործարար Սիլվա Համբարձումյանը, եթե դատարանում հրապարակայնորեն հերքի  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին արված զրպարտչական բնույթի տեղեկությունները, հայցվոր կողմը հնարավոր է հրաժարվի դրամական փոխհատուցման պահանջից: Այս մասին այսօր` ապրիլի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների նստավայրում հայտարարեց Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։

Վերջինս այսօր դատարան էր բերել հերքման տեքստը, որը հօգուտ Քոչարյանի վճռի դեպքում պետք է հրապարակվի հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում։ Նշենք, որ երկրորդ նախագահի ներկայացուցիչները դիմել են դատարանին՝  զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 2018 նոյեմբերի 2–ին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետեւյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ եւ ինձ չխանգարելու համար վճարել եմ Հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին»։

Ավելի ուշ, Համբարձումյանը հերքել էր իր այս հայտարարությունը` ասելով, որ գումարը տվել է գործարար Սամվել Մայրապետյանին, իսկ թե նա ում է փոխանցել, տեղյակ չէ։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Մայրապետյանի նկատմամբ կաշառքի մեղադրանքներն առաջադրվել էին հենց Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ