25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառուկյանին ոչ մի բան չեն կարա անեն. Գագիկ Ծառուկյան

«Մենք ինչ ասում ենք, շփվում ենք ժողովրդի հետ, գիտենք ինչ ենք ասում: Մենք դա զգում ենք, մեր ձեռքը պուլսի վրա ա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան իրենց ներկայացրած նախագծերի խորհրդարանական մեծամասնության տված որակումների:

Նա կրկնեց Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, որ առանց Նիկոլ Փաշինյանի, «Իմ քայլի» պատգամավորներից շատերը խորհրդարանում չէին լինի:

Միաժամանակ, Ծառուկյանը համաձայնեց, որ իր ղեկավարած խմբակցությունում էլ շատերը կան, որ առանց իրեն չէին լինի ԱԺ-ում.

«Հնարավոր ա, որ մեր մոտ էլ կան, ես դեմ չեմ, բայց կարևորը, որ բոլորը լսում են: Գիտեք, մինչև խորհրդարան գալը մենք քննարկում ենք` ինչ հարցեր կան, ով հանդիպել է ժողովրդի հետ, ինչ է մտահոգում»:

«Առինջ մոլի» ստուգումները Ծառուկյանը համարում է ոչ թե ի վնաս իրեն, այլ ի վնաս ժողովրդի, տնտեսության, փոքր ու միջին բիզնեսի.

«Ծառուկյանին ոչ մի բան չեն կարա անեն»:

Նրա հավաստմամբ՝ 3 տարի վաճառականներից վարձավճար չեն վերցնում, մարդիկ մի խաղալիք վաճառելով են ապրում:

Հարցին՝ իսկ ուզո՞ւմ են Ծառուկյանին ինչ-որ բան անել, ԲՀԿ առաջնորդը ծիծաղով պատասխանեց և կրկնեց, որ իրեն ոչինչ չեն կարող անել:

Իրեն պատկանող կազմակերպություններում հարկային ստուգումները, ըստ Ծառուկյանի, չեն դադարում. «Ինչ Անանյանը եկել է պաշտոնի, ոչ թե մի օր, տաս օր, 15 օր, ամբողջ ուղղությունը Ծառուկյանն ա: Ես էլ ասել եմ, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, ինչքան ուզում եք ստուգեք: Այնտեղից դուրս չեն գալիս: Հերթ, առաջ ժամանակը գալու ա, ստուգումներն ավարտվի, Ծառուկյանը բոլոր լրագրողներին հավաքելու ա, կետ առ կետ, դոկումնետալ, հարց ու պատասխան, որ սաղի համար պարզ լինի և՛ ՊԵԿ կատարած գործերը, և՛ սկզբունքը, և՛ մոտեցումը, և՛ աշխատանքը, թե ում են ստուգում են, ում չեն ստուգում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ