27 Հունիսի, Հինգշաբթի, 2019

Այսօր ՀՀ Ոստիկանության օրն է, վաղը՝ Հուդայի մատնության չորեքշաբթին. Շարմազանով /տեսանյութ/

Այսօր ՀՀ Ոստիկանության օրն է: ՀՀ ոստիկան լինելը պատիվ է, կոչում և առաքելություն:

Նորաթուխ իշխանավորները ճոխ-ճոխ ճառեր ու կենացներ կասեն: Դրանք գրոշ չարժեն, քանի որ Փաշինյանի իշխանության օրոք ՊՊԾ գնդի դեմ ահաբեկչական գործողության մասնակիցներին կալանքից ազատեցին:

Իմ կարծիքով՝ դա Հուդայի մատնության նման մի բան էր ոստիկանության ու պետության նկատմամբ:

Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է:  Բարի ու անփորձանք ծառայություն տղերք:

Հ.Գ. Ի դեպ, վաղը Հուդայի մատնության ու դավաճանության չորեքշաբթին է: Տեսնես՝ քանիսը գլխի կընկնեն, որ նաև իրենց օրն է:

Հ.Հ. Գ. Օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա:

Գրում է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ