24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ վարչապետն ընդամենը երեք անելիք ունի. քիթն ամեն տեղ չպետք է մտցնի. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆրանսիայի ամենալավ թագավորը Լյուդովիկոս 13-ն է եղել, ով բոլոր թագավորների մեջ ամենաբութն ու ամենաանգործունակն է եղել՝ կյանքում գիրք չի կարդացել ու անգամ ի վիճակի չի եղել սերունդ տալ ու պատմաբանները համակարծիք են, որ այդ գործում իրեն բարի մարդիկ են օգնել։

Նշվում է, որ դինաստիան շարունակվելու համար այդ բարի մարդն իր հոր՝ Հենրիխ 3-ի բաստարդներից (ապօրինի բազմաթիվ զավակներից) մեկն է եղել։ Լյուդովիկոսից հետո է Ֆրանսիայի իրական զարթոնքն ու հզորությունը սկսվել։

Նրա միակ ներդրումն այն է եղել, որ ընտրել է կառավարիչների լավ թիմ ու երկրի կառավարման գործում նրանց չի խանգարել։

Ինչո՞ւ եմ սա գրում։ Հայաստանի վարչապետն ընդամենը երեք անելիք ունի՝ որոշել երկրի զարգացման հայեցակարգը, ընտրել լավ թիմ ու չխանգարել։ Այսինքը, քիթն ամեն տեղ չմտցնել։ Կարճ ասած՝ գրագետ մենեջմենթ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ