20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը «համ մեխին է տալիս, համ նալին»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով ռուսական որոշ պետական հեռուստաալիքների ռեպորտաժների մասին, որտեղ իրեն մեղադրում են Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների մեջ և պատասխաանելով հարցին, թե սա չի հակասում արդյո՞ք իր հայտարարություններին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալ են, ասաց.

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր պետություն, հեռուստաընկերություն պետք է շատ հստակ գիտակցի, որ որոշակի կոռեկտության սահմաններ կան, որոնք պետք է պահպանվեն, հակառակ դեպքում հնարավոր է սխալ դաշտ ընկնել»,-ասաց վարչապետը

Ճշտող հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ որոշ հեռուստաընկերություններ սահմանափակումներով հեռարձակվեն, վարչապետը բացասական պատասխան տվեց. «Ես կարծում եմ, որ հեռուստաընկերությունները վերոնշյալ խնդիրը հաշվի կառնեն և հետևություններ կանեն: Բայց էլի եմ ասում, որ որևէ մեկը որևէ մեկի կարծիքն արտահայտելու իրավունքը չի սահմանափակում»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ