24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թող չգրեր դիմումը, ես ի՞նչ անեմ. Նիկոլ Փաշինյանը մնում է իր կարծիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի բաց նամակին, նշեց, որ եթե այդպես գնա հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտվել են, որովհետև Սահամանդրության համաձայն վարչապետ ընտրվելուց մեկ տարի հետո վարչապետը պաշտոնանկության ենթական չէ. «Ինձ ընդհանրապես կարո՞ղ եք բացատրել, թե այդ միջադեպի հետ կապված ինչում են ինձ մեղադրում և ինչի համար»:

«Ասում են՝ այ Նիկոլը մեծամտացել է, ասում է, որ վարչապետին այդպես չեն դիմավորում: Եթե վարչապետի մոտենալուն են այդպես վերաբերվում, շարքային քաղաքացու մոտենալը որևէ արձագանք կառաջացնի՞: Բա այդ մաքսային մարմիններից , որ այդքան բողոքում են, ինչի մասին է: Պետական մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտք գործելը որևէ ռեակցիա չի առաջացնում»,-ասաց վարչապետը:

Դիտարկմանը, որ մաքսային աշխատակիցը կարծես թե քավության նոխազ է դառնում, վարչապետը նշեց, որ կա փաստ ու արձագանք. «Ես չէի պլանավորել, որ հատուկ մտնելու եմ այդ սենյակ: Ես հետո հետաքրքրվել եմ, որ մեր հարգարժան քաղաքացին ամբողջ կյանքն աշխատել է ՊԵԿ-ում: Աշխատել է նաև ԱԺ-ում»:

Ինչ վերաբերում է նրան, որ դիմում գրելու մասին ասվածը հիշեցնում է խորհրդային կարգերը, և պետք է ծանուցումով լիներ դա, վարչապետն ասաց՝ թող չգրեր դիմումը. «Ես ինչ անեմ: Ես իմ դիրքորոշումն ունեմ, որ այդպիսի մարդիկ չեն կարող աշխատել: Պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, որքան այդ միջադեպը: Իմ ստացած տեղեկություններով, ամբողջ պետական համակարգում վերաբերմունքի փոփոխություն է եղել: Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա լավ մասնագետն աշխատանքի խնդիր չի կարող ունենալ: Նա ուսադիրներով մարդ է: Եթե ուսադիրներով մարդու վերաբերմունքը դրոշի նկատմամբ բավարար չէ, ես մնում եմ իմ կարծիքին»:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ