27 Հունիսի, Հինգշաբթի, 2019

Շուտով՝ «Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը» թրիլեր

4297_Armen-Ashotyan_M

Վերլուծելով վերջին շաբաթներին երկրում տեղի ունեցող իրադարձությունները, մի հստակ կանխատեսում եմ անում՝ շատ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք հեղափոխական տեռորի նոր սեզոնին, որովհետև՝

– Իշխանությունները ադեկվատ չեն ընկալում քննադատությունը:
– Իշխանությունները մտահոգված են իրենց ամիս-ամիս գահավիժող վարկանիշով:
– Իշխանությունները ի վիճակի չեն կատարել իրենց խոստումները:
– Իշխանությունները ի զորու չեն անգամ պահպանել երկիրն այն վիճակում, որում ստացել են:
– Իշխանությունները չեն կարողանում պատշաճ “գուրգուրել” Նիկոլ Փաշինյանի ժամանակին սրբադասված կերպարը:
– Իշխանությունները բացի արդեն ավանդական դարձած հանրապետականներից, սկսել են սևեռվել նաև խորհրդարանական ընդդիմության վրա:
– Իշխանությունների ներսում ակնհայտ են դառնում ներքին խմորումները:

Վարչախումբը դժվար թե գիտակցի, որ քաղաքական հողի վրա հետապնդումներով ոչ միայն չեն կարող կանգնեցնել վարկանիշի շարունակական անկումը, այլև միայն արագացնելու են այդ գործընթացը:

Ուստի, մոտ ապագայում կարող ենք սպասել և հետևել ոչ միայն Game of Thrones-ի նոր սեզոնին, այլև «Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը» թրիլերին:

Արմեն Աշոտյան

 

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ