16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սորոսից 1.000.000 դոլար ստացած «ազգասերների» խումբը խոսում է երիտասարդության անունից

Երեկ դիտեցի «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը այն մասին, որ «ՌԵՍՏԱՐՏ» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մի քանիսը ամբողջ երիտասարդության անունից համարձակորեն հայտարարում են, թե «Երևանի պետական համալսարանում դեռ հեղափոխություն չի եղել»: Չեմ կարող ոչ հանդուրժել, ոչ լռել ու մի քանի բան չասել այդ առիթով:

Տեսեք, թե ովքեր են այս օրերին իրենց իրավունք վերապահում խոսել ամբողջ երիտասարդության անունից: Մարդիկ, ովքեր այս կամ այն եղանակով կապված են մի շարք հասարակական կազմակերպությունների և անհատների հետ, որոնք վերջին երկու տարվա ընթացքում հանրահայտ Սորոսի «Բաց հասարակությունների» հիմնադրամից ընդհանուր հաշվով մոտ 1.000.000 դոլարի չափով տասնյակ դրամաշնորհներ են ստացել: Այդ մասին բազմիցս շատ մանրամասն խոսել եմ, բայց չեմ զլանա մեկ անգամ ևս ներկայացնել տվյալները՝ փաստերով.

Սոնա Այվազյան՝ 309 068 ԱՄՆ դոլար, հանդիսանում է «Transparency Intrnational Anticorruption Center» ՀԿ-ի հիմնադիրը:

Գեմաֆին Գասպարյան՝ 124 000 ԱՄՆ դոլար, հանդիսանում է «Boon, Cultural-Scientific Foundation» ՀԿ-ի հիմնադիրը :

Գայանե Աբրահամյան՝ 248 530 ԱՄՆ դոլար, հանդիսանում է «Article 3» և «For Equal Rights NGO» հիմնադիրը:

Արսեն Խառատյան՝ 66 474 ԱՄՆ դոլար, հանդիսանում է «Aliq Media» ՀԿ-ի (որը գտնվում է Վրաստանի հանրապետությունում և ֆինանսավորվում է տեղի OSF ֆոնդից) հիմնադիրը:

Ուշադրության է արժանի այն փաստը, որ նրանցից 3-ը՝ Սոնա Այվազյանը, Գեմաֆին Գասպարյանը և Արսեն Խառատյանը հանդիսանում են «ՌԵՍՏԱՐՏ» քաղաքացիական նախաձեռնության հոգաբարձուների խորհրդի անդամներ:

Միաժամանակ, «ՌԵՍՏԱՐՏ»-ի անդամներից մեկը «Հոդված 3»-ում զբաղեցնում է Project Assistant-ի պաշտոնը: «Հոդված 3»-ը իր հերթին համագործակցում է «Teach for Armenia» և «Armenian Progressive Youth» կազմակերպությունների հետ, որոնք էլ իրենց հերթին նույն հիմնադրամից ստացել են 20 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:

Հավելեմ, որ Սորոսի հիմնադրամը բաց համագործակցության մեջ է նաև «Institute of Public Policy» (IPP) ՀԿ-ի հետ, որը ևս մեծ գումար է ստացել դրամաշնորհի տեսքով՝ 157 740 ԱՄՆ դոլար և ևս 38 947 ՀՀ դրամ: Իսկ «Ռեստարտ» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը մտերմիկ հարաբերությունների մեջ է «IPP»-ի հիմնադիրների հետ և ներկա է գտնվում այդ ՀԿ-ի կազմակերպած բազմաթիվ միջոցառումների:

Ամենաակնառուն այն է, որ «Ռեստարտ» հիմնադրամը արդեն բաց կերպով վերջերս 20 000 ԱՄՆ դոլարի գրանտ ընդունեց նույն հիմնադրամից: Ի՞նչ է սա, եթե ոչ անհասկանալի «ազգասիրություն»:

Այսպիսով, 2016-2018 թթ. «Ռեստարտ» հիմնադրամի հետ փոխկապակցված անձինք ՝ հոգաբարձուների խորհրդի անդամները, տարբեր կազմակերպությունների միջոցով Սորոսի հիմնադրամից ստացել են ընդհանուր առմամբ 945 812 $-ի գրանտ ՝ տարատեսակ ծրագրերի իրականացման անվան տակ:

Եվ դեռ այսպիսի մութ ու խճճված պատմություններում ակտիվ ներքաշված անձինք իրենց իրավունք են վերապահում խոսել ամբողջ երիտասարդության անունից: Մի լավ հայկական խոսք կա է. ասում են «մարդ պիտի խոսելու տեղ թողած լինի»: Կարծում եմ՝ ավելին մեկնաբանելու կարիք չկա…»։

ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ