24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատգամավորներից մեկի նամակը կարդալով՝ «շշմել, մնացել եմ».Մարդիկ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. Արման Ծատուրյան

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մի նամակ ստացա մեր պատգամավորներից մեկից, որն, ի դեպ, ինձ լավ ճանաչում է, իսկ ես՝ իրեն, ինչեւէ, վերադառնամ նամակի բովանդակությանը, որում, մասնավորապես, հարցում կար, թե բա «մեր տեղեկություններով» նախկին իշխանությունները Հայաստանի ազգային պատկերասրահի արտասահմանյան ցուցահանդեսներից նկարներ են նվեր տվել։ Սա կարդալուն պես, ժողովրդական լեզվով ասած՝ «շշմել, մնացել եմ», լավ, ինչքա՞ն պետք է մեր թանգարանային համակարգից անտեղյակ մարդիկ վարկաբեկեն այս կառույցը, ինչպես կասեր դասականը.՝ «Մարդիկ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։

Հ.Գ.
ՀԱՊ-ից կտավներ դուրս ու ներս տանելու համար երեք կազմակերպություն եւ, մոտավորապես, 20-30 մարդ զննություն է կատարում, ձեր կարծիքով այս մարդիկ, որ երկար տարիներ ծառայում են արվեստին, բոլորը դավաճաննե՞ր են, որ ամեն առիթով ծախում կամ կեղծում են նկարները)))։ ժողովուրդ, հոլիվուդյան բլոկբաստերներ շատ մի՛ նայեք»:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային պատկերասրահից 120 մլն դրամ արժեքով մշակութային արժեքներ են անհետացել, որի առթիվ քրգործ է հարուցվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ