24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բացարձակ անպատասխանատվության իշխանություն՝ անսահմանափակ լիազորությունների ու բացարձակ այլասերման պայմաններում

Վերևին» ձեռնտու է «ներքևի» քաոսը։ Ավելին, այդ քաոսը ստեղծվում է նաև տեսանելի ձեռքի օգնությամբ։ Բոլորին առաջարկվել է լոկալ մակարդակներում «Մերժիր» օպերացիան իրականացնել. թափվում է արյուն, ջարդվում են մռութներ, քայքայվում են նյարդեր։ Պետական կառավարումն ու տեղական ինքնակառավարումը պերմանենտ ցնցումների մեջ է մտցվել։ Այդ ցնցումները «տաքացվում» են անհանդուրժողականության ու ատելության մշտական քարոզով։

«Վերևից» առաջարկվում է երկրի ներսում ամենուրեք տեսնել թշնամիներ, սաբոտաժնիկներ, սադրիչներ։

Երբ բոլորը բոլորի դեմ կռվեն, հանրությունը կպառակտվի մինչև վերջին բջիջը և իշխանությունը կունենա կոնսոլիդացիայի զրոյական ռեսուրս ունեցող բիոզանգված։ Հաշվարկն այն է, որ այդ տեխնոլոգիայի կիրառումը աթոռը կդարձնի անվտանգ ու անսասան։

Քաոսի ստեղծումն, ի դեպ, ամբողջությամբ տեղավորվում է «Ես ոչ մի բանի համար պատասխանատու չեմ ու ՀՀ հպարտ քաղաքացու թիրախը պետք է լինի իր անմիջական հարևանը, գյուղապետը, ՀԴՄ կտրոն տվողը, կտրոն չտվողը, նախորդ ռեժիմը, սևերը, հակահեղափոխականները, ԶԼՄ–ները, ֆեյքերը, պաշտոնյաները, մաքսավորը, «բիչոկ» գցողը, «բիչոկ» չհավաքողը, նախարարները, պատգամավորները, ոստիկանները, դատավորները, …» բանաձևի մեջ։

Մի խոսքով, մեղավոր ու պատասխանատուն են բոլորը և բոլորը պետք է պայքարեն բոլորի դեմ՝ կոնկրետ մեկից ոչնչին չպահանջելով ու այդ մեկից ոչնչի ակնկալիք չունենալով։

Մեզանում, ըստ այդմ, ձևավորվել է բացարձակ անպատասխանատվության իշխանություն՝ անսահմանափակ լիազորությունների ու բացարձակ այլասերման պայմաններում։

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ