23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ճիշտ մոտեցում չէ միայն մարտի 1-ի վրա կենտրոնանալը

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ թավշյա հեղափոխության ժամանակ ձեւավորվել էին գերսպասումներ, եւ դրանք արագ էլ կարող էին հանգեցնել հիասթափությունների։
Այս մասին նա հայտարարեց այսօր «Ժողովրդի ձայն» հասարակական խմբի անդամ, քաղաքագետ Արման Ղուկասյանի հետ հրավիրած մամուլի ասուլիսում։

Ըստ նրա՝ այսօր անցել է էյֆորիան, եւ հասարակության մի հատվածը արդյունքներ է պահանջում։ Իսկ իշխանությունները, ըստ նրա, նույնիսկ ամենամեծ տաղանդի դեպքում չեն կարող բավարարել գերսպասումները։ 

Վիգեն Հակոբյանը հիշեցրեց, որ իշխանությունները խոսել են երեք միլիարդ դոլարի արժողության ներդրումների մասին։ Եվ մարդիկ էլ, ըստ նրա, ուզում են իմանալ, թե քանի աշխատատեղ է ստեղծվել եւ միջինը ինչ աշխատավարձով։ 

«Ամենագլխավոր խնդիրներից մեկն այն է, որ չկա համակարգված աշխատանք։ Ես կարծում եմ, որ կառավարությունն այսօր ձեւավորվել է երկու սկզբունքով․ մեկում ներառված են այն ոլորտները, որոնք պետք է ապահովեն երկրի կայունությունը, դրանք են հարկերի հավաքման ոլորտը, Կենտրոնական բանկը, անվտանգության ոլորտը, ոստիկանությունը, ԱԻՆ-ը։ Այդ ոլորտում Նիկոլ Փաշինյանը պահպանում է պրոֆեսիոնալներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։ Այդ ոլորտները, որոնք վստահվել են այդ կադրերին, եւ դրանք որոշակի կայունություն ապահովում են։ Իսկ այն ոլորտներում, որոնք վստահվել են հեղափոխության մասնակից կադրերին եւ իր քաղաքական համախոհներին կամ դեպքերի բերումով քաղաքացիական հասարակությանը մասնակցած անձանց, տեսնում ենք, որ կադրերը համոզիչ չեն»,- նշեց Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ կառավարությունը չունի հստակ բարեփոխումների ծրագիր։ 

Ինչ վերաբերում է հետհեղափոխական Հայաստանում ընթացող քաղաքական դատավարություններին, ապա Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ճիշտ մոտեցում չէ միայն Մարտի 1-ի վրա կենտրոնանալը։ Ըստ նրա՝ ով էլ այդ գործով ձերբակալվեր, ապա պրոցեսը միանշանակ քաղաքականացվելու էր։ 

Քաղտեխնոլոգը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի դեպքում կարող էին հենց սկզբից մեղադրանք առաջադրել որեւէ տնտեսական գործի շրջանակներում, ինչը հետո արվեց։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ