19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օլիգարխիան ծաղկում է Փաշինյանի հետ միասին. Էդուարդ Շարմազանով

Կարմիր տեռորի ու ֆաշիստների, կեղծ սիրո ու մտահոգիչ խաղաղասիրության, ինչպես նաև օտարերկրյա գործակալների մասին

Երեկ տեղի ունեցավ իրականության մանիպուլյատիվ և կամայական հերթական մեկնաբանությունը Փաշինյանի կողմից:

Հերթով՝

  • Ասում է՝ սերը հաղթեց օլիգարխիային… Սիրո մասին… Այդ կեղծ սիրո ու սուտի համերաշխության քարոզիչները որտե՞ղ են տեսել դագաղներով, սև ժապավեններով, տոտալ հայհոյանքներով և շանտաժով ու սպառնալիքով սեր:
    Հիշեցի բոլշևիկներին, որոնք կարմիր տեռոր էին իրականացնում, ցարական ընտանիքին գնդակահարում էին և հայտարարում, թե դա արվում է հանուն Ռուսաստանի նկատմամբ սիրո: Փաշինյանը թող ինքն իրեն հարց տա՝ իսկ ու՞ր են հիմա այդ բոլշևիկները:

Օլիգարխներին մի վայրկյանում խոշոր սեփականատեր հռչակելով՝ Փաշինյանը ձևն է փոխում, ոչ թե բովանդակությունը: Եթե Փաշինյանը լավ նայի աջ ու ձախ կողմերը, կտեսնի, որ օլիգարխիան ոչ միայն կա, այլ նույնիսկ ծաղկում է իր հետ միասին:

  • Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում հաստատվել է ժողովրդավարության հաղթանակ: Այդ ո՞րտեղ է տեսել ժողովրդավարություն, որտեղ ԱԱԾ-ով են վախեցնում, ասֆալտին պառկեցնում, քաղաքացիներին նվաստացնում, վզից բռնում, շինծու քրեական գործեր հարուցում:
    Տեսե՞լ է… Ես էլ ճիշտն ասած … 20-րդ դարի 30-ականներին Գերմանիայում մի ստահակ կար. մարդկանց միլիոններով ոչնչացնում էր և հայտարարում, թե իր շարժումը մաքուր քրիստոնեական է:
  • Փաշինյանն ասում է՝ Ալիևի հետ ազնիվ և կառուցողական զրույց են ունեցել ու աջ ու ձախ շռայլում խաղաղասիրական խոսքեր: Խաղաղասիրությունը լավ է, երբ դիմացինդ է խաղաղասեր: Հիշեցման կարգով ասեմ, որ 1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը Մյունխենում խաղաղասիրական պակտ կնքեց Մուսոլինիի և Հիտլերի հետ ու գլուխ էր գովում, թե խաղաղություն է բերել Մեծ Բրիտանիային: Ընդամենը 1 տարի անց Հիտլերը սկսեց 2-րդ աշխարհամարտը: Պատմությունից դասեր պետք է քաղել: Եթե չես քաղում, նա քեզ դաժանորեն պատժում է:
  • Փաշինյանը Իրանում խոսեց օտարերկրյա գործակալների մասին: Սպասում էի, որ գործակալների անունները կհնչեցներ Ստրասբուրգից: Չհնչեցրեց. տեսնես վախեցավ, թե՞ անուններն է մոռացել:

57038409_414132939387807_5945702108945711104_n

Գրում է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ