18 Ապրիլի, Հինգշաբթի, 2019

Քննիչի կարծիքով Ռոբերտ Քոչարյանի 2.5 տարեկան թոռնիկը կարող է բացասաբար անդրադառնալ քրեական գործի քննության վրա

52852

«Սթափ զրույց» քաղաքացիական հարթակի համակարգող Քրիստինա Նազարյանը գրում է.

«Քննիչ Հրաչ Մուշեղյանի կարծիքով Ռոբերտ Քոչարյանի 2.5 տարեկան թոռնիկը կարող է բացասաբար անդրադառնալ քրեական գործի քննության վրա և տեսակցությունը ԱՐԳԵԼՎԵԼ է ՔՆՆՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ, կապված լինելով սույն քրեական գործի լրիվության, օբյեկտիվության եւ բազմակողմանիության հետ։

Վայ դե ճիշտ է ասում էլի այդ Հրաչը՝ իհարկե 2,5 տարեկանը անշուշտ պիտի որ խանգարի քննությանը։ Կարո՞ղ է արդյոք պատահել, որ 2,5 տարեկան թոռնիկը շատ փորձառու «քննությունների վրա ներազդող է»՝ այո կարող է։

Կարո՞ղ է արդյոք պատահել, որ 2,5 տարեկան թոռնիկը շատ փորձառու «օբյեկտիվ քննությանը» խոչնդոտող է՝ այո կարող է։ Կարո՞ղ է արդյոք պատահել, որ 2,5 տարեկան թոռնիկը շատ փորձառու քննության բազմակողմանիության վրա ներազդող է՝ այո կարող է։
#իրավիճակէՓոխվել

Հիմա քննչական մարմինները վախենում են 2,5 տարեկաններից

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ