24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գյուղացին կմնա շիվարած. Հրապարակ

Այսօր գրեթե բոլոր ակտիվ մարդիկ ուշադիր հետեւում են «Սպայկայի» շուրջ ծավալվող իրադարձություններին։ Ոմանք զարմանում են, թե ինչպես կարելի է բիզնեսի հանդեպ նման անփույթ վերաբերմունք ունենալ եւ սպասել, որ ներդրումներ կգան երկիր։

Մյուսները կարծում են, որ արդարության հաստատման, պետությունից թաքցված գումարները հետ վերադարձնելու գաղափարն էլ պակաս կարեւոր չէ, եւ շատ հանգիստ են վերաբերվում «Սպայկայի» սնանկացմանը կամ փակմանը։

Ասում են՝ ոչինչ, մեկը կփակվի, մյուսները կհայտնվեն, շուկան (սուրբ տեղը) դատարկ չի մնա։

Իսկ վարչապետն առհասարակ հայտարարում է․ «Շատ խելոք էլ կաշխատեն, որովհետեւ ոչ մեկ էսօր, առավել եւս իրենք, չեն համաձայնի միլիոնավոր դոլարների կորուստ ունենալ, ինչ է թե բոյկոտեն», համ էլ՝ «էս ժողովրդին գերի՞ են վերցրել, իրենց կողքով անցնել չի՞ կարելի»։ Իհարկե, կարելի է բոլորի «կողքով» էլ անցնել, բոլորին էլ նստեցնել, դատել, փակել ու սնանկացնել։ Մանավանդ եթե դու երկրի առաջին դեմքն ես, եւ քո ցանկությունն աշխատում է անգամ աշխատանքային ու մյուս օրենսգրքերի փոխարեն։

Անշուշտ, ժամանակի ընթացքում նորերն էլ կհայտնվեն, գուցե՝ ինչ-որ չափով իշխանությունների հետ փոխկապակցված ու նրանց տանիքի տակ աշխատող։ Բայց դրա համար նախ ժամանակ եւ ռեսուրսներ են հարկավոր։ «Սպայկայի» նման ընկերությունները մի օրում կամ մի տարում չեն ձեւավորվում։

Դա երկար տարիների տքնաջան աշխատանք է, ներդրումներ, կապեր, լիցենզիաներ, մատակարարման խողովակներ ու վարկեր։ Ինչքան էլ շուկան դատարկ լինի, եւ բիզնես անելու ցանկությունը՝ մեծ, ինչպես իրենց՝ տնտեսությունը զարգացնելու ցանկությունն է մեծ, ունակություններ են հարկավոր, գիտելիքներ, շնորհք։ Իսկ գյուղացին 1-2 ամսից հասունացած մթերքը քաղելու է եւ շիվարելու, թե ում հանձնի:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ