25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեղսունակ անմեղությամբ պատահական գովաբանում Ալիեւի և տիկնոջ զբոսանքը և Ալիևների սելֆիները

Պատահականություններ բոլորիս կյանքում էլ լինում են, սակայն քաղաքական պատահականություններին հավատալն այնքան էլ հեշտ չէ: Այն պարագայում, երբ պատահականություններից, միջադեպերից, հանրային հնչեղություն ստացող քաղաքական վրիպումներից, թյուրըմբռնումներից խուսափելու համար քաղաքական ղեկավարության ու նրան ածանցյալ անձանց հետևում աշխատում է մասնագետների մի հսկա թիմ. նախապլանավորում օրակարգ, պատրաստում ելույթներ, հղկում արտաքին տեսքի պատշաճություն և ներկայանալիություն….և այլն, և այլն, և այդ թիմը, թերևս, պիտի լավագույնը լինի տվյալ երկրի մասնագիտական շրջանակներում:

Ուստի դժվար է հավատալ պատերազմող երկրների ղեկավարների կանանց միջև այն «պատահական հանդիպումներին», պատահական ելույթներին ու խոսքերին, որոնք անմիջականորեն խոցելի են դարձնում երկիրդ, այն պատահական և հետագայում սրբագրված մտքին, թե «Մեր հազարավոր զինվորներն Արցախում իրենց կյանքը տվել են հանուն ոչինչի…..» (այստեղ սրտանց ուզում եմ հավատալ, որ իրոք պատահականության վարկածը գործել է) ու ադրբեջանցիների արձագանքն առ այն, թե հայ զինվորը սահմանին զոհվել է առ ոչինչ:

Պատահական հանրայնացնում են երկրիդ, թեկուզ և քո ու ներկայիս քաղաքական թիմի կողմից մերժելի անցյալը, բայց և այնպես քո՛ երկրի անցած ուղին, այսպես. «Հայ ազգը միավորվե՛ց ու մերժե՛ց ղեկավարներին, որոնց մարդիկ այլևս չէին կարող դիմանալ և վստահել, տարիներ շարունակվող կեղծիքի և խաբեության ժամանակն ավարտվեց…» և նույն ելույթում մեղսունակ անմեղությամբ պատահական գովաբանում Ադրբեջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները, նախագահի և տիկնոջ զբոսանքը փողոցում և Ալիևների սելֆիները…..»:

Անթույլատրելի է, հասկանու՞մ եք, նույն միջազգային հանրության շրջանում աննախադեպ հնչեղություն են ստանում այս մտքերը ու, հաստատ, ավելի խոցելի դարձնում քեզ ու երկիրդ:

Պատահական տրանսգենդերի պատահական հայտնվելը ԱԺ ամբիոնի մոտ և վերջինիս պատահական խայտառակ քարոզը, ու այսպես շարունակ…

Սևակն ասում է. «Պատահաբար են հանդիպում կյանքում, անհրաժեշտաբար՝ հրաժեշտ տալիս»։

Հուսանք, որ մեր ղեկավարությունը շուտով կգիտակցի, որ հարկ է փոխել քաղաքական ուղեգիծը, և չի տանի դեպի իր և ժողովրդի «անհրաժեշտաբար հրաժեշտին», քանի որ հաճախակի պարբերականությամբ հեղափոխական Հայաստանում ապրելը դառնում է անհնար: Չէ՞ որ մեր կառավարության և ժողովրդի միջև 1 տարի առաջ տեղի ունեցած «պատահական հանդիպման» և «անհրաժեշտաբար հրաժեշտի» ջրբաժանում, ի հավելումն կառավարության որդեգրած «սևի-սպիտակի, երկնագույն-վարդագույնի» հմուտ գունախաղին՝ ընկած է հայ ժողովրդի, դեռևս «մոխրագույն» ներկան, և հուսանք՝ վառ ու գունեղ վաղվա օրը:

«Հանրային շահերի ազգային կենտրոն»

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ