20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ես մի բանը մի անգամ եմ ասում. Փաշինյանին դեռ չեն զեկուցել

Պետական եկամուտների կոմիտեն դեռ վարչապետին չի զեկուցել՝ արդյոք աշխատանքից ազատվել են այն ծառայողները, որոնց ինքը հանձնարարեց ազատել նախորդ օրը Նորագավիթի մաքսատուն կատարած այցի ժամանակ։

«Ոչ, դեռ չեմ ստացել», – այսօր ասաց վարչապետը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք հանձնարարության կատարման մասին արդեն զեկուցել են։

Հարցին՝ շարունակո՞ւմ է պնդել, որ աշխատակիցները պետք է հեռացվեն, վարչապետն ասաց. «Ես մի բանը մի անգամ եմ ասում»։ 

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ եթե որևէ մեկը գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն իրենց պատկերացումները պետության մասին այլ են։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ