18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թող հանգիստ նստեն տեղները. Նիկոլ Փաշինյանը՝ «Սպայկա»-ին

Վարչապետ ընտրվելուց հետո մեր իրավապահ ու հարկային մարմիններն անընդհատ ինձ ահազանգել են, որ «Սպայկա»-ի հետ կապված կան լրջագույն խնդիրներ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ ես բոլորին ասել եմ՝ շատ լավ, ոնց օրենքով նախատեսված կարգն է, հետաքննեք, բայց այնպես արեք, որ աշխատանքային պրոցեսը չխաթարավի», – նշեց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իր հրահանգը «ընկել է որոշ մարդկանց ականջով»։

«Նրանք սրանից առիթավորվել են ու սկսել են քննիչների հետ խոսել ձեռ առնելով, արհամարհանքով ու քննչական մարմինները խնդիր են դնում, ասում են՝ չհասկացանք, ուրեմն մենք չենք կարա գործը հետաքննենք», – ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ ինքը չի կարող որևէ գործի խոչընդոտել։

«Ես միջնորդել եմ, որ քննությունը տարեք էնպես, որ ընկերության աշխատանքը չխաթարվի, բայց դա չի նշանակում, որ որոշ մարդիկ գնան մտնեն սենյակներ, քննիչներին ձեռ առնեն, գնան իրենց տուն», – ասաց վարչապետը։

Նա նշեց, թե եթե «Սպայկան» ուզում է բոյկոտ անի, ուրեմն ուրիշ ընկերություններ ի հայտ կգան, շուկան կկարգավորվի։

«Հեսա կտեսնենք՝ կկանգնեն, թե չեն կանգնի, շատ խելոք էլ կաշխատեն, որովհետև ոչ մեկ էսօր, առավել ևս իրենք, չեն համաձայնի միլիոնավոր դոլարների կորուստ ունենալ, ինչ է թե բոյկոտեն», – ասաց վարչապետը։

Նա ասաց, թե իրեն հարց են տալիս, թե ինչո՞ւ չեն բարձրացնում ուսուցիչների աշխատավարձը։

«Չեմ բարձրացնում, որովհետև ոմանք հարկեր չեն վճարում։ Ում մոտենում ես, ասում է ուրեմն ռեստորանս կփակեմ, դե էդ դեպքում ոչ մեկ թող հարց չտա ինձ՝ ինչո՞ւ է թոշակները ցածր, ինչո՞ւ աշխատավարձերը չեք բարձրացնում, որովհետև բոլոր ներդրողները չեն ուզում հարկ վճարեն ու սպառնում են, որ կփակեն աշխատատատեղերը, այսինքն՝ էս ժողովրդին գերի՞ են վերցրել, իրենց կողքով անցնել չի կարելի, որովհետև իրենք մարդկանց կյանքը կանխորոշելու մանդատ ունեն: Չունեն իրենք էդ մանդատը, թող հանգիստ նստեն տեղները», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ