17 Հունիսի, Երկուշաբթի, 2019

Բավ է փարիսեցիությանը: Ով աչք ունի, թող տեսնի, ով ականջ ունի թող լսի

վարչապետ1

Քիչ առաջ տրանսգենդերի հետ կապված աղմուկը փորձել է հանդարտեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դարձյալ իրեն ուղղված ուղիղ հարցերը մանիպուլացնելով՝ «քար նետել» այլոց բոստան: Երեկ հանրության զգալի մասը Փաշինյանից իմացավ, որ ինքը «Հանրապետական» է, քանի որ համարձակվել է հարցնել, թե ինչո՞ւ է վարչապետի տիկինը «հանուն ոչինչի» զոհված հայտարարում ապրիլյան պատերազմի զոհերին: 

Այսօր էլ վրդովված ժողովրդի ստվար հատված, որ պաշտպանում է իր հոգեւոր-ազգային արժեհամակարգը, իմացավ, որ պրովոկատոր է: Տրանսգենդերի հետ կապված ուղիղ հարցին ի պատասխան ՝ ի վերջո, վարչապետը համամի՞տ է այն այլասերության քարոզի հետ, որ տարվում է երկրի թիվ մեկ ամբիոնից, թե՞ ոչ, Փաշինյանն ասել է, թե երբ առաջին անգամ իմացավ այդ մասին, միանգամից մտածեց, որ լավ կազմակերպված պրովոկացիա է՝ հեղափոխության և կառավարության դեմ։

Ավելին, Փաշինյանը ավելի առաջ է անցել՝ ՀՀԿ-ականներին անվանելով «գեյ-ակտիվիստներ», ԲՀԿ-ին մեղադրելով տրանսգենդերին՝ ԱԺ բերելու համար: Մինչդեռ երկրորդ օրն է Նաիրա Զոհրաբյանը ապացույցներ է պահանջում իրեն եւ իր խմբակցությանն այս «մեղսագորության» մեջ մեղադրող ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից, ում խոսքերը բառացի այսօր կրկնեց Փաշինյանը:

«Ինչքան հասկացա Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ այդ թեման ակտիվ քննարկում են և իշխանության առաջ հարց են դնում, թե էս ինչ է կատարվում և այլն։ Ես ուզում եմ Ձեզ ասել, որ 2015 թվականին Հայաստանի ընտանեկան ավանդույթների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել է քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում սեռը գրել է արական։Հիմա հանրապետականների մոտ ընդունվա՞ծ է որ առական սեռի մարդու անունը Լիլիթ է։ Էն պահին, երբ ՀՀԿ-ն այդ մարդուն տվել է անձնագիր Լիլիթ Մարտիրոսյան անունով , այդ պահից նրան օժտելէ ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով։ Երբ ես ՀՀԿ-ին ասում էի դուք գեյ-ակտիվիստ եք, իրենք չէին հավատում։ Իրենք այդ կարգավիճակից չեն կարող խուսափել և սա ևս մեկ ապացույց է։ Ու՞մ են եկել ինչի մեջ մեղադրում»,-այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանին, իհարկե, չարժե խնդրել լայն բացել աչքերը եւ նայել շուրջը, որովետեւ հայտնի գեյ-ակտիվիստ Լարա Ահարոնյանն ու Մարո Սանթոսյանը իր ղեկավարած կուսակցության՝ ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամներ են, իր կողմից ԱԺ եւ կառավարություն բերվածների կենսագրությունը հրապարակային է՝ ով ինչ աստղաբաշխական գումար է ստացել այլասերվածության եւ սորոսական ազգաքանդ գործնեության համար:

«Հանրապետականն» արդեն իսկ հատուցել է իրեն մեղսագրվող բոլոր իրական եւ անիրական սխալների համար: Ինչպես Փաշինյանն էր փորձում համոզել՝  «հանրապետականն» անցյալ է, ազատվել է պետք անցյալի դեմ կռվելու կործանարար մոլուցքից: Միայն այն, որ Նիկոլ Փաշինյան մանիպուլյատոր-պրոֆեսիոնալ տեսակը վերցրեց իշխանությունը, պետք է որ լավ հատուցում լինի իրեն ազգային ուժ համարող ՀՀԿ-ին: Հայաստանի Հանրապետության իշխանությունը Նիկոլ Փաշինյանի, նրա ձեւավորած կառավարության, օրենսդիր եւ դատաան համակարգի ձեռքին է: Եւ նախօրեին այս իշխանության Ազգային ժողովում ելույթ է ունեցել տրանսգենդեր: Որեւէ մեկը չի քննարկում՝ մարդ է տրանսգենդերը, թե ոչ: Իսկ Փաշինյանը դարձյալ մանիպուլացնում է.

«Դա Մարդու իրավունքների պաշտպանության մասին լսումներ են եղել և հիմա հարց եմ տալիս բոլորիդ՝ ՀՀԲ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մարդ է՞, թե չէ։ Թող բոլորն այս հարցին պատասխանեն՝ հոգևորականները, ՀՀԿ-ականները, բարգավաճականները, պահպանողականները»,-եզրափակել է Հայաստանի վարչապետը:

Հ.Գ. Բավ է փարիսեցիությանը: Պետք չէ հարցին հարցով պատասխանել, հիշել աշխարհի մեղքերը, թվարկել դրանք, փնտրել հեղափոխության դեմ թշնամիներ:  Հարցը շատ պարզ է եւ այն ուղղված է՝ ՀՀ վարչապետին: Համարձակություն ունեցեք,  պատասխանեք ոչ անտրոպոլոգիական եւ փոքրումեծ ռեվերանսներով, մարդկանց ֆաշիզմի մեջ մեղադրելու մանիպուլյացիաներով: Ի վերջո, կո՞ղմ եք, թե՞ դեմ  Հայաստանում այլասերության քարոզին:

Պատասխանը վաղուց հստակ է՝ ով աչք ունի, թող տեսնի, ով ականջ ունի թող լսի: 

 

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ