28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեծ պոռնիկը նշանակետ է վերցրել Հայաստանը

azgayin_joxov

Եկանք ու ահա թե ուր հասանք, ա՛յ հայեր, որ ես էս սոդոմական աղտեղության մասին էլ պետք է գրենք, որ դրա սկսված վարակը շատ չտարածվի, թե չէ մի տաս արդար էլ չենք գտնելու մեր ազգի մեջ, որ Աստված նրանց երեսին նայի ու մեզ Սոդոմ-Գոմորի պատժի կրակին չմատնի։

Հիմա, որպեսի դա չլինի, իմանանք Աստծո խոսքի ու մեր սուրբ պապերի զգուշացումները այդ արվամոլական ախտի մասին։

Գրիգոր Լուսավորիչ հայրեպետը իր Հաճախապատում ճառերի մեջ այս ախտ մասին գրում է. ՙՏղամարդկանց և կանանց մեջ ցանկության ախտերի բազում չարիքներ կան, որոնց մասին ասելը կամ լսելը զազրելի է մտքով մաքրվածներին և սրբացածներին։ Այս, որ ասելու եմ, կլսեն նրանք, որոնք սրանցում սատանայի ձեռքն են ընկած՝ հարբելով պոռնկության ախտով։ Որի համար մարգարեն ասում էր. ՙՎա՛յ ձեզ, որ հարբել եք ցանկություններից, և ոչ թե գինուց՚ (Եսայի 51.21)։ Որովհետև բոլոր չարիքների մայրը պոռնկությունն է, մեղքերի մայրը, քանի որ սրա համար է Աստծո բարկությունը գալիս երկրի վրա՝ սովի, պատերազմի ու գերության և տեսակ¬տեսակ ախտերի, հարազատների ու օտարների, ծնողների ու զավակների խռովությունների, ինչպես և կռիվների ու մահվան։ 

Այն ավելի չար է, քան ասված ախտերի գարշանքը, որ ավելի քան անասունները, գազանները, սողունները, պղծվում են անասունների և արուների հետ։ Արուները թողելով իգության կարիքները և էգերին, բորբոքվեցին միմյանց նկատամամբ իրենց ցանկություններով անասելի աղտեղության մեջ, որ հնարավոր չէ տեսնել այլ շնչավորների մեջ նման գարշելի ախտեր՚։

Իսկ այն ինչ, որ վերջերս կատարվեց մեր Հայոց խոհրդարանում հենց այնպես չեղավ: Սա ահազանգ էր ամենքիս համար, որոնք լսելու ականջ ունեն եվ ովքեր իրենց չափի ու ծիրի մեջ հոգ են տանում մեր ազգի բարոյական մաքրության պահպանման համար: 

Այս եղածի արմատները ոչ երեկվա էր, ոչ էլ այսօրվա, դրա արմատները մինչեվ դարերի խորքն է տանում, երբ մոտ 2000 տարի առաջ Հովհաննես առաքյալը Պատմոս կղզում տեսիք տեսավ, ու գրեց Հայտանության գիրքը, որով վերջանում է Ավետարանի խոսքը, քանի որ այդ տեսիլքը գալիքների համար մարգարեկան գիր էր, որ կատարվել ու հիմա էլ կատարվում է, ինչը մեր աչքերով տեսանք ու լսեցինք մեր ազգային խորհրդարանում: 

Գրածիս հավիստիացման հաար ինքներդ կարդացեք այդ տողերը. ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ 18. ԲԱԲԵԼՈՆԻ ԱՆԿՈՒՄԸ. 
«Այնուհետև տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից և ունէր մեծ իշխանութիւն. և նրա փառքից երկիրը լուսաւորուեց: Նա աղաղակեց բարձր ձայնով և ասաց. Ընկա՛ւ մեծն Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դևերի, արգելանոց ամէն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամէն տեսակ անմաքուր և ատելի ոգիների, քանի որ նրա կատաղի պոռնկութեան գինուց հարբեցին բոլոր ազգերը և երկրի թագաւորները, որոնք պոռնկութիւն արեցին նրա հետ: Եւ երկրի վաճառականները հարստացան նրա անչափ զեխութիւնից:

Ապա երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. Ելէ՜ք դրա միջից, ժողովո՜ւրդ իմ, որպէսզի մասնակից չլինէք դրա մեղքերին և չընդունէք դրա պատուհասները, քանի որ դրա մեղքերը դիզուեցին հասան մինչև երկինք: Աստուած յիշեց դրա ամբարիշտ արարքները: Եւ նա պիտի հատուցի դրան, ինչպէս որ մեզ հատուցեց: Եւ դա կրկնակին պիտի ստանայ իր գործերի փոխարէն: Եւ դուք կրկնակի՜ խառնեցէք նրա համար այն բաժակը, որի մէջ դա խառնեց ձեզ համար:

Որչափ փառաւորեց ինքն իրեն և ապրեց զեխութեամբ, այդչափ դրան սո՜ւգ հատուցեցէք, քանի որ իր սրտում ասում էր. Միշտ նստած եմ որպէս թագուհի և երբեք այրի չեմ: Դրա համար միայն մէկ օրում դրա վրայ պիտի հասնեն պատուհասներ՝ մահ, սուգ և սով. և դա պիտի այրուի կրակով, քանզի հզօր է Տէր Աստուածը, որ դատապարտեց դրան»: 

Իսկ այդ մեծ պոռնիկը, ով շատ ջրերի վրա է տարածվել, համարվում է Եվրոպական ազգերի միությունը, որտեղից եվ սկսվել է միասեռականներին ամուսնության իրավունք տալու գործընթացը:

Եթե տեղյակ չեք, ապա իմացեք, որ այդ կատաղի պոռնկության սեռապղծության վարակով այժմ վարակվել եվ օրինական իրավունք են տվել միասեռականներին ամուսնանալու աշխարհի 18 երկրներում, այդ թվում եվ ԱՄՆԻ-ի բոլոր 50 նահանգները: Իսկ ամենացավալին այն է, որ այդ բոլոր երկրները, բացի մեկից, «քրիստոնեական» են համարվում: Ու հիմա այդ մեծ պոռնիկը նշանակետ է վերցրել առաջին քրիստոնեկան երկիրը՝ մեր Հայոց ոստանը:

Բայց նման հոգեվոր պայքարներով մեր ազգը շատ է անցել այլակրոն ու այլազգիների հարեվանությամբ ու հաղթող մնացել պահպանելով մեր ավանդական ապրեցնող արժեքները. եվ սա վերջին կռիվն է Տիրոջ երկրորդ գալուստից առաջ. ու չեմ կասկածում, որ սրանց էլ կհաղթենք մեր Տիրոջ հաղթող Խաչի, Հայոց հաղթանակած սրբերի ու սատանի գլուխը կոխրճող Տիրամոր բարեխոսությամբ…

 Մերուժան Բաբաջանյան
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ