20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դա կարող էր լինել ինչ-որ մեկը, ում վրա կարող էր պայթուցիկ սարք լինել /տեսանյութ/

Ապրիլի 5-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ  ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ նախկինում՝ տղամարդ, այժմ՝ կին դարձած տրանսգենդեր, որից հետո լսումները վարող Նաիրա Զոհրաբյանը հունից դուրս եկավ ու դուրս հրավիրեց նրան:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային և  հոգևոր արժեքների պաշտպան ազգային ճակատ»  հ/կ նախագահ Ալեքսանդր Ամարյանն անդրադառնալով կատարվածին, ասաց.

«Կարծում եմ, որ վտանգն ավելի շատ ազգային անվտանգության ոլորտում է: Տղամարդը կնոջ հագուստով մուտք է գործում  Ազգային ժողով և առանց որևէ խոչընդոտի հայտնվում է բեմում: Դա կարող էր լինել ինչ-որ մեկը, ում վրա կարող էր պայթուցիկ սարք լինել: Ոչ ոք այս մասին չխոսեց: Փոխարենը՝ գենդերային ծրագրին անդրադարձան, որն իրենց ձեռնտու է: Երբ իրենց մասին շատ են խոսում, ակցիաներ են անում, դրա համար իրենք գումար են ստանում»։

Նրա հիշեցրեց, երբ 2010 թվականին ՀՀ քաղաքացին հատել էր սահմանը, գնացել էր Վրաստան, հագել էր կնոջ զգեստ, խարդախություն արել ու վերադարձել: Արդյունքում՝ հայտնաբերվել ու դատապարտվել էր:

«Սա Հայաստանի համար նոր բան չէ: Ժամանակին տեղեկություն հրապարակվեց, որ կրոնական կառույցներից մեկը Հայաստան է ներմուծում  «Similac» մանկական կաթնախառնուրդներ: Ստուգման ժամանակ պարզվել էր, որ տղա երեխաների մոտ այն շատացնում է կանացի հորմոնները… Երբ Հայաստանում հեղափոխություն եղավ՝ նոր կրոնական շարժումների, և ԼԳԲՏ-ի ներկայացուցիչներն օգտվելով առիթից՝ ներխուժեցին հեղափոխականների շարքեր»,- հավելեց «Ազգային և  հոգևոր արժեքների պաշտպան ազգային ճակատ»  հ/կ նախագահը:

Ալեքսանդր Ամարյանի կարծիքով՝ տրանսգենդերի ելույթը չպետք է ԶԼՄ-ները եթեր հեռարձակեին:

Մանրամասները՝ տեսանյությում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ