29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը սրբապղծություն է. քահանա /տեսանյութ/

Ազգային ժողովի ամբիոնից տրանսգենդեր անձնավորության ելույթ ունենալը Տեր Եսայի քահանա Արթենյանը որակեց սրբապղծություն և պիղծ արարք:

«Ցավոք սրտի, մեր իրականության մեջ վերջին շրջանում մենք նման անակնկալներ հաճախ ենք տեսնում: Ինչքան էլ, որ փորձում են ներկայացնել, թե մարդու իրավունքների հարց է, և մենք ժողովրդավար պետություն ենք և ունենք պայմանագրեր տարբեր եվրոպական կոնվենցիաների հետ ձևակերպված, այստեղ խեղաթյուրվում են այլ իրավունքներ այն իմաստով, որ մենք ունենք ավանդական արժեքներ, որոնք  որքան էլ փորձ է արվում  այսօր հետամնացություն ներկայացնել, բայց միևնույն ժամանակ մեր ժողովրդի մեջ այս ավանդույթները ամուր են մտած ոչ  թե որպես հետամնացություն, այլ պարզապես առողջ կեցության առումով»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տեր Եսայի քահանան:

Քահանայի խոսքով՝ իրենց ամեն օր դիմում են հարցնելով, թե ինչ պետք է եկեղեցին անի նման արատների դեմ պայքարելու համար, վերջինս ընդգծեց՝  եկեղեցին անում է այն, ինչ ամեն օր և սրանից եկեղեցու առաքելությունը չի փոխվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ