20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նաիրա Զոհրաբյանը ստում է. իշխանական պատգամավորն անդրադարձավ տրանսգենդերի սկանդալային ելույթին

Եկել եմ այստեղ օրակարգից դուրս խոսելու համար, քանի որ ճշմարտությունը վեր է օրակարգից, այս մասին խորհրդարանում Քաղաքացու օր սահմանելու մասին հարցի քննարկմանը հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ում անունը ԱԺ ամբիոնից տրանսգենդերի հայտնի ելույթից հետո հայտնի դարձավ քաղաքացիներին որպես նշված անձին ԱԺ հրավիրող:

Կարապետյանը նշեց, թե տեղեկացել է, որ ԱԺ միջանցնքներում Նաիրա Զոհրաբյանն իր անունն է տվել, որպես ելույթը ծրագրող.

«Անհերքելի է, որ լսումները բաց են եղել բոլոր ՀԿ-ների համար, ես որևէ ելույթ չեմ դասավորել որևէ մեկի համար: Սակայն սրանով տիկին Զոհրաբյանի ստերի շրջանակը չի սպառվել: Նա ստում է, թե մեր հանձնաժողովը հստակ թեմաներ է սահմանել լսումների համար: Հաստատված առանց հստակ թեմաների օրակարգը տեղադրվել է ԱԺ կայքում: Լսումներից օրեր առաջ օրակարգն ԱԺ կայքից անհետացավ: Լսումներից երկու օր առաջ ուղարկվեց նոր օրակարգ՝ թեմաներով, առանց հանձնաժողովի անդամների հաստատման: Կայքը չթարմացվեց նոր թեմատիկ օրակարգով»:

Կարապետյանը նշեց, որ պահանջել է օարակարգն ուղարկել լսումների համար գրանցված կազմակերպություններին, ինչը չի արվել. «Զոհրաբյանը ստում է, թե ՀԿ-ներին հորդորվել է գրանցվել միայն այն պարագայում, եթե օրակարգի վերաբերող ելույթներ պետք է ունենան: ՀԿ ներկայացուցիչներն առաջին անգամ թեմատիկ օրակարգը տեսել են ԱԺ նիստերի դահլիճում»:

Իմ քայլի պատգամավորը նշեց, որ այդ օրը խնդրել է Զոհրաբյանին իրեն ելույթի իրավունք տալ, սակայն դա չի արվել, դրա համար ինքն իր ելույթը կունենա հաջորդ նախագծի քննարկման ժամանակ:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ