20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լցվել է մեր ավանդապաշտ ժողովրդի համբերության բաժակը. «Կամքը» կոչ է անում միանալ իրենց պայքարին

Հայկական ԱրժեքներիՊաշտպանության «ԿԱՄՔ» ՀասարակականՆախաձեռնությունը  հայտարարումէ, որ 2019թ. ապրիլի 8-ին կեսօրվաժամը 12:00-ից մինչև երեկոյան ժամը19:00 անցկացնելու ակցիաՀայաստանի ՀանրապետությանԱզգային Ժողովի այգում` որպեսբողոք Ազգային Ժողովի դահլիճումապրիլի 5-ին տրանսգենդերներիիրականացրած ցնցիչոտնձգությանը:

2019 թ. մարտի 9-ին, «ԿԱՄՔ» ՀասարակականՆախաձեռնությունը դատապարտելէր Կանանց Ռեսուրսային ՀԿ-իղեկավար, «Քաղաքացիականպայմանագիր» կուսակցությանհոգաբարձուների խորհրդի անդամԼարա Ահարոնյանի 2019թ. մարտի 8-ին, նույն Ազգային Ժողովումունեցած ելույթում հնչեցրած մտքերիդեմ:

Այդ առիթով դիմել էրհայտարարությամբ, որտեղ նշվումէր՝

«Հայաստանի ՀանրապետությանԱզգային Ժողովի նախագահինհորդորում ենք՝ մեր ժողովրդիներկայացուցչական ամբիոնը զերծպահել նման սրբապղծությունից, իսկ Հայաստանում նմանքարոզչություն թույլ տվողներին ևկազմակերպողներին հրավիրում ենքզգաստության, քանի որ արդեն լցվելէ մեր ավանդապաշտ ժողովրդիհամբերության բաժակը»:

ՀՀ ԱԺ-ն ընտրվել է Հայաստանիավանդապաշտ հասարակությանմեծամասնության կողմից՝ որպեսարդար հետևանք նույն այդհասարակության մայիսյանընդվզմանը, և մենք, որպեսվերքաղաքական հասարակականնախաձեռնություն, բազմիցսհայտարարել ենք, որ աջակցում ենքՀայաստանի ժողովրդավարացմաննուղղված ներկա իշխանություններիջանքերն ու բացառում վերադարձըհին արժեքներին:

Սակայն գիտակցելով, որկաշառակերության եւամենաթողության այլընտրանքնայլասերությունը չէ, մենքշարունակելու ենք պայքարել մինչևտառացիորեն կպաշտպանվեն ՀՀսահմանադրության 16-րդ հոդվածովամրագրված հայկականավանդական ընտանիքի, ինչպեսնաև մայրության և մանկությանհովանավորման իրավունքները:

Արդ  որպես ՀՀ սահմանադրությանըծառայող միավորի, ՀՀ ԱԺ-իցպահանջում ենք՝

– Բացահայտել նրանց անունները, ովքեր ապրիլի 5-ին պատճառհանդիսացան տեղի ունեցածսրբապղծությանը:

– Երաշխավորել, որ այլասերումքարոզող նման խայտառակերևույթներ չեն կրկնվելու ՀՀ ԱԺդահլիճներում:

– Միասեռականությանքարոզչության արգելում (ԱԺօրակարգ մտցնել«Միասեռականությանքարոզչության արգելքանչափահասների շրջանում» օրենքի նախագիծ):

Օրենքով արգելելանբարոյականության խոսքի ևկարծիքի արտահայտումը, որըամրագրված է ՀՀՍահմանդրության թիվ 42 հոդվածով, որպես ազատ խոսքի ևկարծիքի արտահայտմանսահմանափակում:

Կոչ ենք ուղղում ավանդապաշտհանրությանը,

հանուն մեր սերունդների,

միանալ մեր պայքարին:

Հայկական ԱրժեքներիՊաշտպանության
«ԿԱՄՔ» ՀասարակականՆախաձեռնություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ