19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞ւմ նախաձեռնությամբ է Կոստանյանը մասնակցել քննիչների համար ուղեցույցի կազմմանը

Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի վերաբերյալ ուղեցույցի կազմումը ինձ վստահելու նախաձեռնությունը Քննչական կոմիտեինն էր, իսկ ես, անկախ իմ կարգավիճակից, միշտ պատրաստ է երկրի ու պետության համար ծառայություններ մատուցել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։    

«Այս նախաձեռնությունը, որ ես ընդունել եմ, ուղղված է նրան, որ մենք կարգավորենք անձի ազատության երաշխավորման կոնցեպցիան, ի՞նչ կապ ունի՝ ես ինչ կարգավիճակ ունեմ, կամ երկրի ներսում եմ, թե երկրից դուրս, ես միշտ պատրաստ եմ եղել երկրին օգտակար լինել»,–ասաց նա։

Նկատառմանը, թե երբ վերջինս զբաղեցնում էր գլխավոր դատախազի պաշտոնը, շատ էին դեպքերը, երբ կալանքն էր կիրառվում որպես խափանման միջոց, իսկ հիմա նա խոսում է միայն հիմնավորված փաստարկի դեպքում կիրառելու մասին, սա հակասություն չէ՞ արդյոք, Կոստանյանը պատասխանեց. «Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը կալանքի կիրառման հարցերով անընդհատ փոփոխվում է, զարգանում է, ես հատուկ նշեցի, որ եթե հիմա իրավակիրառ պրակտիկայում կիրառվի 2006 կամ 2007 թվականի եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի դրույթները, դա կարող է ամբողջությամբ արտացոլված չլինել 2016 թվականի նկատմամբ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նախադեպը փոփոխվում է»։

Նա որպես իր խոսքերի ապացույց հիշեց Մոլդովայի վերաբերյալ ՄԻԵԴ 2016 թվականի որոշումը։

«Օրինակ, 2016 թվականին եվրոպական դատարանը մի որոշում կայացրեց Մոլոդովայի վերաբերյալ գործով, որով հստակ սահմանեց մի քանի չափանիշներ, որոնք կիրառելի չէին 2008, 2010 կամ 2014 թվականներին, սակայն եթե 2016 թվականին դու դա չկիրառես, ունենալու ես համատարած խախտման փաստեր։ Այսինքն՝ եթե նախկինում հիմնավոր կասկածը բավարար էր անձին կալանավորելու համար, ապա 2016 թվականի փոփոխության արդյունքում ստացվեց, որ միայն հիմնավոր կասկածով անձին կալանավորելը կդիտվի ի սկզբանե ապօրինի։ Անհրաժեշտ է, որ իրավապահ մարմինները կարողանան փաստական տվյալներով հիմնավորել, որ անձը կարող է թաքնվել քննությունից, կարող է անօրինական ազդեցություն գործել դատավարության  մասնակիցների նկատմամբ կամ կարող է այլ հանցանք կատարել, ոչ թե միայն նշել»,–եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեում կայացել է Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսը, որի հեղինակներն են Քննչական կոմիտեի  նախագահ Հայկ Գրիգորյանը, կոմիտեի իրավական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Անուշ Գասպարյանը եւ  ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Ուղեցույցում ընդգրկվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի համատեքստում խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների սեղմագրերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2007-2017 թվականների ընթացքում կայացրած բոլոր ըստ էության որոշումների սեղմագրերը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ