19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում տեղի կունենա նախկին իշխանությունների կողմից նախաձեռնված IT-SUMMIT-2019 գագաթաժողովը

Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Կոմլևի փոխանցմամբ՝ որոշել են այն կազմակերպել հետխորհրդային այն երկրներում, որտեղ կան IT  ուժեղ դպրոցներ:

«Եղել ենք Բելառուսում, Ուկրաինայում, Վրաստանում, իսկ ահա Երևանում երկրորդ անգամ ենք կազմակերպում գագաթաժողով: Մեզ համար կարևոր է նման միջոցառումներ անցկացնել այն վայրերում, որտեղ ոչ միայն գեղեցիկ է, այլև կարելի է փորձով փոխանակվել: Հայաստանում կան IT  դպրոցներ, IT  բիզնեսն ակտիվ է, ահա պատճառներից մի քանիսը, որի համար երկրորդ անգամ ենք եկել Հայաստան: Ավելին՝ «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի տնօրեն  Աշոտ Ասլանյանը մեզ տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանությունը հիմա տրամադրված է աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, ինչը մեզ համար շատ կարևոր է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Նիկոլայ Կոմլևը:

Նրա փոխանցմամբ՝ կլինեն ելույթներ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Նյու Յորքից: Հայաստանից ելույթ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, տարածման համար կարևոր է համագործակցությունը: Մեծ աշխարհ է, որտեղ կան մեծ փողեր: Բոլոր երկրներում կան կադրային խնդիրներ, այս հանգամանքը նույնպես մեզ միացնում է»,- հավելեց Նիկոլայ Կոմլևը:

«Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ասլանյանն էլ նշեց, որ առաջին անգամ գագաթաժողովը Երևանում կայացել է 2015 թվականին, իսկ այդ ընթացքում շատ բան է փոխվել. նոր նախագծեր, նոր դպրոցներ…: Վերջերս առաջ ներկա էինք «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներից մեկի բացմանը՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցում:  Զարմանալի ու ոգևորիչ է մարդկանց հետաքրքրվածությունը»,- նշեց Աշոտ Ասլանյանը:

«Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի Հերունու ազգային տիեզերական կենտրոն ծրագրի ղեկավար Արևիկ Սարգսյանն էլ ասաց, որ իրենք ամեն ինչ անում են՝ գիտության ոլորտի մարդկանց գրավելու համար. 2018թ-ից ակտիվ քննարկումներ են անցկացվում ՀՀՏԶՆ նախարարության հետ։ ՀԻՀ-ն կայուն կապ է հաստատել ոլորտի հայտնի գիտնականների և կառույցների հետ, նաև շահագրգիռ կազմակերպությունների (որոնք ունեն այս օբյեկտի հետ կապված պրոյեկտներ) և դոնորների հետ, որոնց հետ ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր կամ ստացվել նշվածների աջակցության պատրաստակամության մասին վկայող տեղեկանքներ։

Ի դեպ, հիշեցնենք, որ դեռևս «IT-SUMMIT»   2019 գագաթաժողովի՝ Հայաստանում անցկացնելու հիմքերը դրվել էին նախկին իշխանությունների օրոք։

2015թ. մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի էր ունեցել 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Էմիլ Տարասյանը: Համաձայնագիրը ստորագրել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Յու Այ Թի Ի ԷՔՍՊՈ ընկերության այն ժամանակվա տնօրեն Հայկ Չոբանյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթն իր խոսքում նշել էր` «Շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում, որ 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը տեղի է ունենալու Հայաստանում, և դուք դա շահել եք: Երկրի ընտրության հարցում ամենակարևոր չափանիշն այն է, թե տվյալ երկիրը որքանով է տրամադրված ու պատրաստ այս ոլորտը զարգացնելու և ներդրումներ կատարելու։ Բացի այն, որ Հայաստանը լավ փաթեթ էր ներկայացրել, մենք նաև տեսանք այդ լրջությունն ու պատրաստակամությունը հենց Հայաստանում»:

Իսկ  2017թ. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էր ընդունել Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուին։
Քննարկվել էին ՀՀ-ում 2019թ. անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies – WCIT) նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Իվոն Չուն ընդգծել էր, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի կողմից ևս քայլեր կարվեն համաժողովի նախապատրաստական աշխատանքներին աջակցելու համար, և հավելել էր, որ համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրների 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ